Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մաշկերտցի Միրաքեանների Պատմութիւնը

Նոյեմբեր 16, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅՈՎՍԷՓ ՀԱՅՐԵՆԻ

Արաբկիրի հայկական գիւղերից մէկում` Մաշկերտում տեղի ունեցած դէպքերի մասին տեղեկութիւններ ենք գտնում Աննա Միրաքեանի յուշագրութեան մէջ: Միրաքեան ազգանունը պէտք է որ կապ ունենայ Տէրսիմում յայտնի հայկական աշիրեթի հետ: Տէրսիմի ներքին շրջաններից դէպի Չարսանճաքի գիւղեր եւ Քըղիի կողմեր ցրուած Միրաքեանների նման որոշ ընտանիքներ եւս, հաւանական է, որ եկած լինեն Արաբկիրի գիւղեր: Աննա Միրաքեանը, ով նոյն գիւղի Գոգիգեան ընտանիքի աղջիկ էր, Հալէպում եղած ժամանակ ծանօթանում է մաշկերտցի Կարապետ Միրաքեանի հետ եւ վերջինիս հետ ամուսնանալով` 1905 թ. վերադառնում է հայրենի գիւղ: Կարապետը եւ նրա եղբայր Պետրոսը Արաբկիր քաղաքում սկսում են դերձակութեամբ զբաղուել: Աննան էլ Արաբկիրի դպրոցներում սկսում է  ձեռագործութիւն դասաւանդել, որ սովորել էր Հալէպում: 1912թ. Կարապետը կոչւում է զինուորական ծառայութեան: Հայերին սպասուող վտանգների մասին մի հազարապետի զգուշացումից յետոյ նա մեկնում է Ամերիկա` այնտեղ պայմաններ ստեղծելուց յետոյ կնոջն ու երեխաներին էլ իր մօտ տանելու մտադրութեամբ: Այդ ժամանակ Աննան տեղափոխւում է Մաշկերտ: Ամերիկա մեկնելու պահը դեռ չհասած` նրանք եւս  ընկնում են 1915 թ. դժոխքը:

Զօրահաւաքի ժամանակ զօրակոչուած մաշկերտցի տղամարդկանց մի մասը  որոշ ժամանակ անց փախչում է: Աննայի տագր Պետրոսը եւս նրանց մէջ է լինում: Քարայրում թաքնուած Քուրքճոնց Ղազարին գտնում են եւ` ծեծելով սպաննում: Տան անկիւնում թաքնուած Մաշկերտի ուսուցիչ Արամին էլ կացնահարում են: Տագրոջը թաքցնելու հիմքով` ժանտարմերիան տանում է նաեւ Աննային: Նրանք պնդում են, որ վերջինս Արաբկիրում կապի մէջ է եղել ֆետայիների հետ, եւ ստիպում են նրան յանձնել զէնքը: Աւելի ուշ Հաճի Մեհմետը իր խմբով գիւղ է գալիս, 10 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց հաւաքում եւ բանտարկում Քոնդաձեանների տանը: Մի քանի օր անց ձեռքերը կապուած վիճակում Առնաւուտհանըի մօտակայք տարուած կալանաւորներին մէկ առ մէկ սպաննում են ու` ջուրը նետում: Ներքեւի գիւղ աշխատելու տարուած կանայք սարսափում են, երբ տեսնում են  Եփրատ գետի ափերին բախուող շնչասպառ ու կապտած դիերը: Տեղահանութեան ենթարկուելու ժամանակ Աննան իր երեխաներին թողնում է ծեր կեսրոջ մօտ: Երբ նրանց կարաւանը հասնում է Էհնեցիկի գետափ, աքսորականների մէջ գտնուող մի քանի տղամարդկանց առանձնացնում են, մի կողմ տանում ու սպաննում: Դէպի Հունի գիւղ տարուած կանայք եւ աղջիկները կանգնում են կարաւանին ուղեկցող թուրքերի ամուսնական առաջարկութիւններին դիմակայելու դժուարութեան առջեւ: Ոմանք ընդունում են տներում սպասուհի դառնալու առաջարկը: Աննան էլ Հասան Չաւուշի` Ծապլվար գիւղում գտնուող կնոջ սպասուհին դառնալու նպատակով գնում է նրանց հետ: Որոշ ժամանակ անց  Աննան իր երեխաներին գտնելու համար Հասան Չաւուշից օգնութիւն է խնդրում: Նա եւ նրա կինը Աննային հիմնականում լաւ են վերաբերւում: Սակայն Աննան իր երեխաների հետ միանալու հարցում սպասուած աշխուժ աջակցութիւնը չի ստանում նրանցից: Աղաչել-պաղատելուց յետոյ Հասան Չաւուշը  մի երեկոյ նրան ձիով ուղեկցում է դէպի Հունի գիւղ, որի մոտով մի ժամանակ անցել էին, եւ յանձնում` իր ծանօթներից մէկին: Հէնց որ այնտեղով մի նոր կարաւան էր անցնում, Աննան սկսում էր իր երեխաներին փնտռել: Երբ գտնում է նրանց, միանում է կարաւանին: Ճանապարհի վրայ մի տեղ`  թփերի մէջ, թաքցնում է նրանց` յետոյ յետ գալու եւ նրանց փախցնելու մտադրութեամբ: Սակայն  դա նկատում է մի թուրք կին, բղաւում է եւ կարաւանը ղեկավարող գաւառապետին զգուշացնում այդ մասին: Սօսիկցի Մեւլութ անունով գաւառապետը իրեն ուղեկցող աւազակ անչըրթեցի Մեւլութի հետ միասին երեխաներին գտնում է թաքստոցից եւ  մտրակելով` ստիպում քայլել: Երբ Աննան նետւում է երեխաների առաջ` նրանց պաշտպանելու, հրացանի կոթի հարուածից գետին է տապալւում: Ուշագնաց է լինում: Այդ վայրում թուրք կանանց վառած պենզինի ծուխը շնչելուց յետոյ ուշքի գալով` իմանում է, որ կարաւանը վաղուց գնացել է, եւ արիւնը գլխին է խփում: Իր երեք երեխաների` Աւետիսի, Յովսէփի, Եղիսաբէթի անունները բղաւելով` սկսում է քարով գլխին հարուածել: Տեղեկանում է, որ Ծապլվարում, ուր իրեն տարել էին, մնացած կանանց էլ են ցանկացել տեղահանել, որի պատճառով  Եւան եւ Սառան թոյն են խմել ու  մահացել:

Չնայած Հասան Չաւուշի եւ նրա կնոջ` իրենց մօտ մնալու պնդմանը,  Աննան որոշում է  մէկ անգամ եւս փնտռել իր երեխաներին: Տղամարդու հագուստով ծպտուած` թաքուն  Մաշկերտ է գնում: Գիւղապետ Իպոյի եւ նրա կնոջ գթասիրտ վերաբերմունքը տեսնելով` մխիթարւում է: Երբ Հասան Չաւուշն ու նրա կինը Աննային գտնել չեն կարողանում, կռահում են, որ նա կարող է Մաշկերտ գնացած լինել, ուստի վազում են այնտեղ: Խնդրում են նրան նորից իրենց մօտ տեղափոխուել: Աննան իր երեխաներին գտնելու հարցում Հասան Չաւուշի անտարբեր վերաբերմունքը երեսով է տալիս: Նա փորձում է նրանցից ստացած գումարը եւս յետ վերադարձնել, բայց Հասանն ու իր կինը  չեն վերցնում այն: Հրաժեշտի պահին Հասան Չաւուշն այնտեղ գտնուողներին զգուշացնում է` ասելով. «Ոչ մէկ չփորձի այս կնոջը վատութիւն անել»:  Գիւղապետ Իպոյի թոյլատուութեամբ Մաշկերտում Մարիամ խաթունի մօտ տեղափոխուած Աննան օգնում է խնամել տագրոջ` հրաշքով փրկուած երկու երեխաներին   ` Զաւէնին ու Վարդգէսին: Այստեղ նրանց բացայայտած քըրթըքցի Կոյր Շիւքրուն, ձեռքին մի թուղթ առած, նրանց տուն է գնում եւ յայտնում նրանց` այդտեղից հեռանալու անհրաժեշտութեան մասին: Աննան «Եթէ այս հրամանը պետն է տուել, մենք կը գնանք, իրեն կը յանձնուենք» ասելով` մերժում է գնալ նրանց հետ: Վերջիններիս դուրս քշելուց յետոյ փախչում են դէպի Սաղմըկա գիւղի այգիներ: Երբ նրանց հետեւող Կոյր Շիւքրուի մարդկանցից մէկը` Օսմանը, նրանց դիմաց է դուրս գալիս, նրանք սկսում են բղաւել: Աղմուկը լսող շնկախցի Շաքիր աղան եւ նրա տղան նրանց օգնութեան են գնում: Օսմանը տեսնելով, որ նրանք պաշտպան ունեն, ասում է, որ վատ մտադրութիւն չի ունեցել, այլ միայն եկել էր տարհանման հրամանի մասին տեղեկացնելու: Չնայած Օսմանի ասածներին` Շաքիր աղան տէր է կանգնում նրանց եւ տղայի հետ միասին գիւղ  ուղարկում:

Աննա Միրաքեանը յատուկ յիշատակում է իր գլխին եկած փորձութիւնների ու դժուարութիւնների պահին իրեն օգնութեան հասած լաւ մարդկանց: Յայտնում է, որ գետի միւս ափին` Չմշկածակի հետ կապուած Ծնկախ եւ Սեղնաք գիւղերի բնակիչները խղճով են եղել, որ նրանց շնորհիւ` շատ մարդիկ են փրկուել: Չմշկածակցի Գագոյի, Մուսթաֆա էֆենտու եւ շնկախցի Մէյշալիմի` որոշ ժամանակ ցուցաբերած օգնութեան շնորհիւ Աննան եւ մի շարք հայ կանայք մէկ անգամ եւս փրկւում են Կոյր Շիւքրիւի ձեռքից: Մէյշալիմի կինը Շիւքրուի եւ նրա մարդկանց դէմ դուրս գալու համար հերթապահում է դռան հետեւում` ձեռնափայտը ձեռքին: Շնկախցի Մեհմետ Շաքիրն էլ, կտուրից կտուր ցատկելով, նրանց ճանապարհը կտրում է: «Մենք մեռե՞լ ենք, ի՞նչ է, որ դուք տան վրայ յարձակում էք գործում»  ասելով` թեւերից մէկ-մէկ բռնում ու դուրս է շպրտում նրանց:

Աննան մէկ անգամ էլ է Մաշկերտ վերադառնում ու Մարիամ խաթունի մօտ մնում: Սակայն կրկին հանգիստ չեն թողնում նրան: Յարձակում են գործում, ծեր Մարիամին ճնշում են: Լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց մօտ տանել Աննային. գիւղի մնացած հայերի համար էլ էր տեղափոխութիւն նախապատրաստւում: Գիւղապետ Իպոյի շնորհիւ` եւս մէկ անգամ վտանգը յաղթահարած Աննան, Իպոյի կնոջ խորհրդով, Անչրթի է գնում: Երբ նա այնտեղ է տեղափոխւում ու տեսնում է, որ հին գիւղապետի  փոխարէն եկած նոր գիւղապետ ակնցի Մոհամետ էֆենտին լաւ մարդ է, անհանգստութիւնը փարատւում է: Նոր պետը նրանց լսելուց յետոյ գիւղապետին մի նամակ է գրում, ապա բարձր ձայնով  կարդում, որպէսզի բոլորը լսեն, այնուհետեւ` յայտարարում, որ մնացած հայերին ոեւէ մէկը ձեռք չտայ:

Նրանք, նամակով հանդերձ, Մաշկերտ են վերադառնում: Գիւղապետը գրել-կարդալ չգիտէր: Տիկին Աննան նամակը հրապարակում մէկ ուրիշին է կարդալ տալիս, գիւղապետն էլ իր հերթին մի քանի լրացումներ է անում: Սակայն մէկ ամիս անց  հիւանդացած նոր պետը Ակն է ուղարկւում, որից  յետոյ նրա փոխարէն մէկ ուրիշն է գալիս, ու անհանգիստ օրերը յետ են վերադառնում: Կոյր Շիւքրուի ու քիւրտ Հասանի նմանները կրկին աշխուժանում են: Նրանց է միանում նաեւ հարկահաւաք Խէյրին (Հայրի): Նորից յարձակւում են Մարիամ խաթունի տան վրայ, ու «Հալէպցի կինը» բղաւելով` Աննային է պահանջում: Աննան այլեւս չհանդուրժելով Մարիամ խաթունի վրայ գործադրուած ճնշումները` լռելեայն հեռանում է եւ եկեղեցու կողքին գտնուող Սերոբենց լքուած տանը թաքնւում: Մի օր, երբ այնտեղից դուրս է գալիս, պատահաբար հանդիպում է սղնակցի Մեհմետ աղայի հարսին: Նրա հետ անկեղծօրէն կիսւում է: Հետագայում Աննային հանդիպելուց ու նրան լսելուց յետոյ Մեհմետ աղան էլ է տխրում: Հարցնում է, թէ ինչո՞ւ նա չի կարող իրենց մօտ գալ, ապա աւելացնում, որ եթէ եւս մէկ անգամ անհանգստացնեն նրան, իրենց տան դուռը բաց է նրա առջեւ:

Մօտ մէկ տարի Աննան մնում է Մարիամ խաթունի մօտ: Երբ Մարիամ խաթունի երեխաները  Չմշկածակից վերադառնում են, ու տունը նեղ է թւում, նա մտածում է տագրոջ երկու երեխաների հետ այնտեղից հեռանալու մասին: Լսում է, որ Արաբկիրում տեղահանութեան չենթարկուած հայեր են մնացել, եւ բախտը փորձելու համար նախ մենակ է այնտեղ գնում: Չարշը թաղամասում մի շարք հայերի է գտնում, որոնց մեծ մասը կին էր: Նրանց օգնութեամբ այնտեղ է տեղափոխւում եւ  վերաբացուած Ազգային վարժարանում (ազգային միջնակարգ դպրոց) սկսում է ուսուցչութիւն անել: 1915 թ. մարտին, առաջին աշխատավարձը ստանալուց յետոյ, գիւղում թողած տագրոջ երեխաներին էլ է իր մօտ բերում: Սակայն հետագայ ամիսներին Արաբկիրում էլ թուրքերը սկսում են անհանգստութիւն պատճառել հայերին: Երբ իմանում են, որ Խարբերդում աւելի շատ հայ կայ, եւ որ այնտեղ աւելի ապահով միջավայր կարող է լինել, մի խումբ հայեր տեղափոխւում են Խարբերդ: Աննան էլ տագրոջ երեխաներից մէկի` Վարդգէսի հետ Խարբերդ է գնում: Որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է` Արաբկիրում թողած Զաւէնին տանելու: Նրան գտնում է, բայց միանգամից չի վերադառնում Խարբերդ: Նորից ամիսներ է անցկացնում Արաբկիրում ու Մաշկերտում:  Կապ է հաստատում Հալէպում գտնուող Միրաք Միրաքեանի հետ եւ որոշ ժամանակ անց Հալէպ գնալու հնարաւորութիւն է ստանում: Այս անգամ էլ Խարբերդում մնացած Վարդգէսն է նրանցից անջատ մնում: 1921 թ. Զաւէնի հետ միասին Աննային յաջողւում է Ամերիկայում գտնուող ամուսնու մօտ գնալ, իսկ ամենավերջում տանում է նաեւ Վարդգէսին: Տեղահանութեան ժամանակ երեք երեխաներին կորցնելուց յետոյ նա տղայ զաւակի տէր է դառնում: Միրաքեան եւ Գոգիգեան ընտանիքները, իրենց 14 նահատակներին սրտերում թաղելով, մխիթարւում են` ողջ մնացած որբերին եւ չքաւոր գաղթականներին օգնելով:

Այս յուշը իր գրքի նախաբանում զետեղած Ներսէս վրդ. Բախտիկեանն ընդգծում է, որ միշտ էլ շատ դաժան է զաւակ կորցնելու ցաւը, բայց մեր չպատկերացրածից էլ շատ աւելի դաժան է ճակատագրերն անյայտ, ինչպէս` սպաննուած լինելն ու գերեզմանն անյայտ զաւակների համար զգացած ցաւը: Նա յայտնում է, որ այդպիսի մայրը, գիշեր-ցերեկ փչող քամիներից լուր սպասելով, հայեացքը հորիզոնին յառած` ամբողջ կեանքում ակնկալում է իմանալ այդ ամէնը, եւ յաւելում. «Ահա Ամերիկայում ապրող Աննա Միրաքեանը այդպիսի մայրերից մէկն է: Ապրիլեան ողբերգութիւնից (1915) 45 տարի անց էլ մեզ խնդրել էր, որ Մեսքենէում, Ռաքքայում, Տէր Զօրում կորած  իր երեք զաւակներին փնտռենք»:

«Վերին Եփրատի հայերը. 1915-ը եւ Տէրսիմը»,  Պելկէ հրատարակչութիւն

Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

«Ակունք»

Նախորդը

Հայաստանի Մասին Խօսի՞լ, Խանդավառուի՞լ, Թէ՞ Տէր Ըլլալ Եւ` Հզօրացման Ծառայ

Յաջորդը

Տեսակէտ. «Մոնսանթօ». Չարիք Մը, Որ Հիմա Եւ Ընդմիշտ Դուրս Պէտք Է Մնայ Հայաստանէն

RelatedPosts

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն
Անդրադարձ

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն

Հոկտեմբեր 20, 2025
Միասնականութեան Ազգապահպան Ուժը
Անդրադարձ

Փաշինեան Կը Սխալի. Ո՛չ 4-րդ, Ո՛չ Ալ 3-րդ Հանրապետութիւն Կայ. Կան Միայն 1918 Եւ 1991 Թուականներու Երկու Հայկական Հանրապետութիւնները

Հոկտեմբեր 20, 2025
Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց Վանքը – Հայոց Հոգեւոր Ժառանգութիւնը, Խորհրդային Վայրագութիւններն Ու Հետագայ Վրացականացումը

Հոկտեմբեր 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?