Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը յաջողեցաւ կէտով մը վերադառնալ Սուրի քաղաքապետարանի դաշտէն, երբ Ամալ Մաարաքէի դէմ իր կատարած մրցումին արձանագրեց 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը:
Մինչ հիւրընկալ կազմը իր կոլը նշանակեց 27-րդ վայրկեանին` շնորհիւ Մամատուի, անդին ՀՄԸՄ կրցաւ կէտ մը խլել դաշտին տիրոջմէն, երբ 88-րդ վայրկեանին Ալեք Ալճեան նշանակեց հաւասարութեան կոլը:
Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք, այժմ ՀՄԸՄ 5 կէտով կը գրաւէ 9-րդ դիրքը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Սահել | 13 (17-7) |
| 2.- Պըրժ | 12 (10-5) |
| 3.- Մապարրա | 12 (10-5) |
| 4.- Ահլի Նապաթիէ | 11 (10-7) |
| 5.- Շապապ Ղազիէ | 10 (13-9) |
| 6.- Սաժես | 9 (12-10) |
| 7.- Նասեր Պար Էլիաս | 8 (6-8) |
| 8.- Ահլի Սայտա | 7 (9-6) |
| 9.- ՀՄԸՄ | 5 (4-12) |
| 10.- Իժթիմահի | 5 (4-7) |
| 11.- Ամալ Մաարաքէ | 2 (8-14) |
| 12.- Շապապ Մաժտալ Այնճար | -5 (2-15 |


