Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, քննարկելէ ետք օրակարգին վրայ եղող հարցերը, կազմեց իր մնայուն տարբեր յանձնախումբերը եւ նշանակեց անոնց նախագահները:
Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին մօտ ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Վահրամ Պարսումեան նշանակուեցաւ Պիչ-ֆութպոլի յանձնախումբի նախագահ, Մազեն Քպէյսի` ազգային խումբերու նախագահ, Մահմուտ Ռըպաա` իրաւարարներու, Ժորժ Սոլաժ` աղջկանց ֆութպոլի յանձնախումբի, Մուսա Մաքքի` դաշտերու եւ այլն:
Ֆետերասիոնը, քննարկելէ ետք Նըժմէ – Անսար մրցումին հետ կապուած հարցերը, որոշեց երեք մրցումով կախակայել Նըժմէն, որ իր երեք մրցումները պիտի կատարէ դռնփակ` առանց իր համակիրներուն:
Ֆետերասիոնը Իսլահ Պըրժ Շիմալի – Նըժմէ մրցումին ընթացքին օրուան հսկողին ցուցմունքներ տուող Հիւսէյն Հիժազին ազդարարեց եւ անկէ պահանջեց այլ առիթներով միջամուխ չըլլալ ֆետերասիոնին վերաբերող որեւէ հարցի, այլապէս անկէ պիտի խլուի մարզական լրագրողի իր քարտը:
Ինչ կը վերաբերի Սաժես – Շապապ Մաժտալ Այնճար մրցումին հետ առնչուող հարցերուն, Մաժտալ Այնճար երթի իր բոլոր մրցումները պիտի կատարէ իր դաշտէն դուրս:
Անկէ խլուեցաւ վեց կէտ, 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ, մինչ երեք կէտ խլուեցաւ նաեւ Շապապ Ղազիէէն, որ իր պրազիլցի ֆութպոլիստին` Ատրիանօ Քասիմիրոյի վճարումները չէ կատարած:
Այս իրողութենէն մեկնելով, դասաւորման պատկերը այժմ կը պարզէ հետեւեալ վիճակը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Շապապ Սահել | 4 | 0 | 0 | 12 |
| 2.- Պըրժ | 3 | 1 | 0 | 10 |
| 3.- Նասեր Պար Էլիաս | 2 | 1 | 1 | 7 |
| 4.- Ահլի Սայտա | 1 | 3 | 0 | 6 |
| 5.- Մապարրա | 2 | 0 | 2 | 6 |
| 6.- Սաժես | 2 | 0 | 2 | 6 |
| 7.- Ահլի Նապաթիէ | 1 | 2 | 1 | 5 |
| 8.- Շապապ Ղազիէ | 2 | 1 | 1 | 4 |
| 9.- Իժթիմահի | 1 | 1 | 2 | 4 |
| 10.- ՀՄԸՄ | 1 | 1 | 2 | 4 |
| 11.- Ամալ Մաարաքէ | 0 | 0 | 4 | 0 |
| 12.- Շապապ Մաժտալ Այնճար | 0 | 0 | 4 | -6 |
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, անոնց յայտագիրը հետեւեալն է.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահտ – Անսար | 21:45 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ռասինկ – Նեպի Շիթ | 15:30 | Պհամտուն |
| Սալամ Զղարթա – Շապապ Արապի | 16:00 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Պհամտուն |
| Թատամոն Սուր – Թրիփոլի | 15:30 | Սուր |
| Նըժմէ – Սաֆա | 16:00 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահլի Սայտա – Մապարրա | 15:30 | Սայտա |
| Սաժես – ՀՄԸՄ | 15:30 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Պըրժ – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Սահել | 15:30 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Մաժտալ Այնճար – Ամալ Մաարաքէ | 15:30 | Ահտ |
| Շապապ Ղազիէ – Իժթիմահի | 15:30 | Անսար (հարաւ) |
Ֆետերասիոնը մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկեց Նեպի Շիթը, իսկ Անսարը` հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի: Շապապ Մաժտալ Այնճար հինգ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ: Անոր պատասխանատուներէն Ահմետ Եունես 2 տարիով կախակայուեցաւ, ինչպէս նաեւ ան տասը միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ: Այլ պատասխանատու մը` Խալետ Աժամի, իր կարգին 2 տարիով կախակայուեցաւ, եւ հինգ միլիոն լիբանանեան ոսկի տուգանք ստացաւ: Իսկ ուրիշ մը` Մունիր Ապտել Խալեք, վեց ամիսով կախակայուեցաւ եւ նոյնքան տուգանք ստացաւ:


