«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր տեղի ունենալիք մրցումներուն մէջ կարեւորագոյնը կը խոստանայ ըլլալ Մանչեսթըր Սիթի – Նափոլի ճակատումը, մանաւանդ որ անոնք կը գրաւեն իրենց երկիրներուն ֆութպոլի ախոյեանութիւններուն առաջին դիրքերը:
Հետաքրքրական պիտի ըլլայ նաեւ Ռէալ Մատրիտ – Թոթենհամ ճակատումը, մինչ մնացեալները համեմատաբար աւելի տկար հանդիպումներ են:
Այսօրուան մրցումներուն նախօրեակին, ցարդ իրենց կատարած երկու մրցումներուն ալ յաղթանակ արձանագրած են Մանչեսթըր Սիթի, Պեշիքթաշ, Ռէալ Մատրիտ եւ Թոթենհամ:
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Մարիպոր – Լիվըրփուլ | 21:45 |
| Սպարտակ Մոսկուա – Սեւիլլա | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Ֆէյէնուրտ Ռոթերտամ – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Մանչեսթըր Սիթի – Նափոլի | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Մոնաքօ – Պեշիքթաշ | 21:45 |
| Լայփցիկ – Փորթօ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ափոյել Նիկոսիա – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |
| Ռէալ Մատրիտ – Թոթենհամ | 21:45 |


