
Լիբանանի ախոյեան ՀՄԸՄ Անթիլիաս Արաբական ակումբներու պասքեթպոլի աղջկանց ախոյեանութեան Ա. հանգրուանը աւարտեց չորս յաղթանակով, երբ արձանագրեց իր չորրորդ յաջորդական յաղթանակը 75-52 արդիւնքով պարտութեան մատնելով Հիւսէյն Տայը (Ալճերիա):
ՀՄԸՄ, որ այսպիսով գրաւեց դասաւորման առաջին դիրքը, վաղը` ուրբաթ, 13 հոկտեմբերին, կիասաւարտականին կը մրցի Օլիմփիի դէմ, իսկ երկրորդ մրցումին, Սաֆաքասի իր դէմ կ՛ունենայ Ֆահիսը:
Երէկ, Ֆահիս (Յորդանան) քիչ մը դժուարութեամբ յաղթեց եգիպտական Օլիմփիին` 93-87 արդիւնով:
Ստորեւ` կու տանք դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 8 (4-0) |
| 2.- Սաֆաքասի | 7 (3-1) |
| 3.- Ֆահիս | 6 (2-2) |
| 4.- Օլիմփի | 5 (1-3) |
| 5.- Հիւսէյն Տայ | 4 (0-4) |


