Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանին ծիրին մէջ, կիրակի, 1 հոկտեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ կատարեց տարեշրջանի իր առաջին մրցումը` հիւրընկալելով Նասեր Պար Էլիասը:
Մրցումին 12-րդ վայրկեանին, Ռամի Քատերի փենալթիով նշանակեց իր կազմին եւ մրցումին առաջին կոլը:
ՀՄԸՄ 1-1 հաւասարութեան իր կոլը նշանակեց մրցումին 84-րդ վայրկեանին` շնորհիւ Մոհամետ Ասսասի:
Այսպիսով, ՀՄԸՄ ապահովեց տարեշրջանի իր չորրորդ կէտը` իր արձանագրած յաղթանակին եւ պարտութեան կողքին:
Կեդրոնի գլխաւոր իրաւարարն էր Մոհամետ Իսա, կողմի իրաւարարները` Մոհամետ Նասրէտտին եւ Տէյվիտ Ահուար, իսկ չորրորդ իրաւարարը` Ահմետ Ալաէտտին:
Ցարդ տեղի ունեցած մրցումներէն ետք Շապապ Սահել միակ խումբն է, որ իր կատարած երեք մրցումներն ալ յաղթանակով աւարտած է:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Սահել | 9 (10-3) |
| 2.- Պըրժ | 7 (6-3) |
| 3.- Նասեր Պար Էլիաս | 7 (3-1) |
| 4.- Շապապ Ղազիէ | 6 (5-4) |
| 5.- Ահլի Սայտա | 5 (7-3) |
| 6.- Իժթիմահի | 4 (2-2) |
| 7.- ՀՄԸՄ | 4 (2-5) |
| 8.- Սաժես | 3 (6-7) |
| 9.- Մապարրա | 3 (2-4) |
| 10.- Ահլի Նապաթիէ | 2 (3-4) |
| 11.- Ամալ Մաարաքէ | 0 (5-8) |
| 12.- Շապապ Մաժտալ Այնճար | 0 (0-7) |



