Ճատրակ. Լիբանանի Ա. Դասակարգի Խմբային Ախոյեանութիւն
ՀՄԸՄ Անթիլիաս Լիբանանի Ախոյեան` Պատմութեան Մէջ Առաջին Անգամ Ըլլալով
Լիբանանի ճատրակի պատմութեան մէջ ՀՄԸՄ Անթիլիասի մասնաճիւղի տղոց խումբը երէկ գիշեր հանդիսացաւ Լիբանանի Ա. դասակարգի տղոց խմբային ախոյեանութեան բացարձակ ախոյեան, երբ աւարտէն մէկ հանգրուան առաջ ապահովեց տիտղոսը` ցարդ մնալով անպարտելի միակ խումբը եւ ապահովելով առաւելագոյն 16 կէտը:
Կը շնորհաւորենք ՀՄԸՄ-ի ընտանիքը` պատմական այս կարեւոր իրագործումին համար:
Այսօր` հինգշաբթի, 14 սեպտեմբերին, ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ) կ՛աւարտի Լիբանանի Ա. դասակարգի ճատրակի 2017-ի խմբային ախոյեանութիւնը, երբ տեղի կ՛ունենան 9-րդ եւ վերջին հանգրուանի հանդիպումները:
Առանց սպասելու 9-րդ հանգրուանին, ՀՄԸՄ Անթիլիաս երէկ գիշեր իսկ հանդիսացաւ Լիբանանի ախոյեան` պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով: Ան 8-րդ հանգրուանին 5,5-0,5 արդիւնքով յաղթելով իր ամէնէն մօտիկ մրցակիցին` Անսարին, ապահովեց առաւելագոյն 16 կէտը` մնալով ցարդ անպարտելի միակ խումբը:
Անսար նահանջեց 3-րդ դիրք` իր տեղը զիջելով Անդրանիկ Անթիլիասի, որ երէկ 3-3 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ֆրերներուն հետ:
Անիմասիոն 4,5-0,5 արդիւնքով յաղթեց Թանմիէի, մինչ Սովիեթներ – Ահլի Սայտա մրցումը աւարտեցաւ 3-3 հաւասարութեամբ:
Վերջապէս, Լիբանանեան բանակը արձանագրեց իր երկրորդ յաղթանակը` 4-2 արդիւնքով յաղթելով Քֆարշիմային:
Ստորեւ` 9-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը (մրցումները կը սկսին երեկոյեան ժամը 18:30-ին).
Լիբանանան բանակ – Անիմասիոն
Անսար – Քֆարշիմա
Ահլի Սայտա – ՀՄԸՄ Անթիլիաս
Ֆրերներ – Սովիեթներ
Թանմիէ – Անդրանիկ Անթիլիաս
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 8 | 0 | 0 | 16 (41) |
| 2.- Անդրանիկ Անթիլիաս | 5 | 2 | 1 | 12 (30,5) |
| 3.- Անսար | 5 | 2 | 1 | 12 (27,5) |
| 4.- Ֆրերներ | 4 | 2 | 2 | 10 (28,5) |
| 5.- Անիմասիոն | 4 | 0 | 4 | 8 (25,5) |
| 6.- Սովիեթներ | 3 | 2 | 3 | 8 (25) |
| 7.- Ահլի Սայտա | 3 | 1 | 4 | 7 (22,5) |
| 8.- Լիբանանեան բանակ | 0 | 2 | 6 | 4 (17,5) |
| 9.- Թանմիէ | 0 | 2 | 6 | 2 (12,5) |
| 10.- Քֆարշիմա | 0 | 1 | 7 | 1 (9,5) |
Լուսանկարները տրամադրեց
ԷԼԻ ՀՈՒԼԻՇԵԱՆ


