Լիվըրփուլ Եւ Պորուսիա
Տորթմունտ Չտպաւորեցին

«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ սկսաւ խմբակներու դրութեամբ, երէկ Ռէալ Մատրիտ յաղթանակով սկսաւ մրցաշարքը, երբ 3-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Ափոյել Նիկոսիային (Կիպրոս): 71 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Քրիսթիանօ Ռոնալտօ նշանակեց երկու կոլ (12-րդ եւ 51-րդ` փենալթիով), մինչ երրորդը նշանակեց` Սերճիօ Ռամոս (61-րդ):
Լիվըրփուլ իր դաշտին վրայ յաղթանակը փախցուց իր ձեռքէն, երբ 2-2 արդիւնքով հաւասարեցաւ Սեւիլլայի հետ:
Լիվըրփուլի առաջին կոլը նշանակած Ռոպերթօ Ֆիրմինօ, 42-րդ վայրկեանին փենալթի մը չկրցաւ կոլի վերածել, մինչ անոր խմբակից Ժոզեֆ Կոմեշ 90-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ: 52 հազար հանդիսատես ներկայ էր մրցումին:
Ռէալի նման տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց նաեւ Մանչեսթըր Սիթի, որ 4-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ֆէյէնուրտ Ռոթերտամի դաշտէն:
Լիվըրփուլի նման տպաւորիչ մրցում չկատարեց նաեւ Պորուսիա Տորթմունտ, որ 3-1 արդիւնքով պարտուած հեռացաւ Թոթենհամի դաշտէն:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Լիվըրփուլ – Սեւիլլա | 2-2 |
| Մարիպոր – Սպարտակ Մոսկուա | 1-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Ֆէյէնուրտ Ռոթերտամ – Մանչեսթըր Սիթի | 0-4 |
| Շախտիոր Տոնեթցք – Նափոլի | 2-1 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Փորթօ – Պեշիքթաշ | 1-3 |
| Լայփցիկ – Մոնաքօ | 1-1 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ռէալ Մատրիտ – Ափոյել Նիկոսիա | 3-0 |
| Թոթենհամ – Պորուսիա Տորթմունտ | 3-1 |


