Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. – Արցախի Հանրապետութիւնը Պատմական Իրողութիւն Է

September 5, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

«Արցախի Հանրապետութիւնն ինքնիշխան, ժողովրդավարական, իրաւական, սոցիալական պետութիւն է»:

Նման ձեւակերպում է պարունակում Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան առաջին յօդուածի առաջին կէտը` լակոնիկ, բայց` բաւականին ընդգրկուն ձեւակերպում, որը սպառիչ բնութագիր է տալիս սահմանադրական ամուր հիմքեր ունեցող մեր պետութեանը: Այս ժլատ տողերի յետեւում, սակայն, իրական անկախութեան տանող բարդ, անասելիօրէն դժուար ճանապարհն է, անկախութի՛ւն, որի մասին այսօր մենք խօսում ենք ոչ առանց օրինաւոր հպարտութեան զգացման:

Անկախ պետականութեան ստեղծման ելակէտը դարձաւ 1991թ. սեպտեմբերի 2-ը: Հէնց այդ օրը, որն իրենով նշանաւորեց Արցախի պատմական ու քաղաքական զարգացման հետագայ ճանապարհը կանխորոշած ղարաբաղեան շարժման նոր փուլը, Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների ժողովրդական պատգամաւորների համատեղ նստաշրջանում ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին հռչակագիր: Արցախցիների, ինչպէս եւ մեր ողջ ժողովրդի համար` յիրաւի պատմական մի փաստաթուղթ, որն ազդարարեց երկրորդ հայկական պետութեան ծնունդը: Նրա անանց նշանակութեան մասին խօսում է եւ այն փաստը, որ հռչակագիրը յիշատակւում է սահմանադրութեան ներածականի առաջին իսկ պարբերութեան մէջ, որտեղ արտայայտւում է Արցախի ժողովրդի անսասան կամքը` «զարգացնելու եւ պաշտպանելու ինքնորոշման իրաւունքի հիման վրայ 1991 թուականի սեպտեմբերի 2-ին ստեղծուած եւ 1991 թուականի դեկտեմբերի 10-ի հանրաքուէով անկախ հռչակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը»:

ԼՂՀ-ի` որպէս ինքնիշխան պետութեան, ստեղծման գործընթացն առարկայական կերպով ընկալելու համար չի կարելի շրջանցել 1980-ական թուականների կէսից Խորհրդային Միութիւնում տեղ գտած իրադարձութիւնները: Կորպաչովի հռչակած «վերակառուցման» քաղաքականութեան արդիւնքում` ԽՍՀՄ քաղաքական կեանքում տեղի ունեցաւ որոշակի ազատականացում, եւ 1988թ. Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչութիւնը սահմանադրական ճանապարհով` ժողովրդական պատգամաւորների Մարզային խորհրդի նստաշրջանում, բարձրացրեց ԼՂԻՄ-ը Հայաստանին վերաենթարկելու հարցը: Հարցը, ինչպէս յայտնի է, լուծում չստացաւ: Այնուհետեւ, սակայն, խորհրդային անխախտ թուացող պետութեան մէջ Կորպաչովի անհետեւողականութեան պատճառով ստեղծուեց բարդ եւ հակասական իրավիճակ, որը բերեց կենտրոնախոյս ուժերի սրընթաց զարգացման:

ԽՍՀՄ-ը յայտնուեց փլուզման եզրին, ինչը Հարաւային Կովկասի տարածաշրջանում ստեղծեց միանգամայն նոր քաղաքական-իրաւական իրողութիւններ եւ ղարաբաղեան շարժման առաջնորդներից հրամայաբար պահանջեց համարժէք գնահատական` ստեղծուած քաղաքական իրադրութեանը, եւ` արդիւնաւէտ որոշման ընդունում, որն ունակ կը լինի հայկական Արցախը փրկել անխուսափելի կորստից: Այսպէս ծնուեց անկախ պետականութեան ստեղծման գաղափարը, որն իրական հեռանկար ձեռք բերեց այն բանից յետոյ, երբ Խորհրդային Միութեան փլուզումը դարձաւ անկասելի, ինչն էլ տեղի ունեցաւ 1991թ. դեկտեմբերին: ԼՂՀ հռչակման մասին հռչակագրի ընդունմամբ արցախցիները, ովքեր ի սկզբանէ Հայաստանի հետ ինքնավար մարզի վերամիաւորման հարցն էին դրել, փաստօրէն վերանայեցին իրենց ինքնորոշման իրաւունքի իրացման ռազմավարութիւնը: Այդուհանդերձ, չափազանց կարեւոր է նշել, որ նոյն այդ հռչակագիրը «հայ ժողովրդի վերամիաւորման ձգտումը բնական ու միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան» ձգտում է համարում:

Միամտութիւն կը լինէր ենթադրել, որ անկախ հանրապետութեան հռչակումը մի ակնթարթում լուծեց բոլոր խնդիրները, եւ ամէնից առաջ` անվտանգութեան: Ամենեւին ո՛չ: Գործունակ պետութեան ստեղծման գործընթացն անցնում էր Ազրպէյճանի հետ դիմակայութեան ծայրայեղ ծանր պայմաններում, մի պետութեան, որը դեռեւս միասնական ԽՍՀՄ-ի շրջանակներում Սումկայիթի, Պաքուի, Կիրովապատի եւ այլ բնակավայրերի հայազգի բնակչութեան նկատմամբ իրականացրել է իրենց դաժանութեամբ աննախադէպ ցեղասպանական մի շարք գործողութիւններ, հետագայում` արդէն յետխորհրդային շրջանում, ԼՂՀ-ի դէմ պատերազմ սանձազերծել:

Պաքուն հիմա էլ` ԼՂՀ հռչակումից 26 տարի անց, չի թաքցնում մեր անկախ պետականութիւնը ոչնչացնելու եւ Արցախի տարածքն բռնակցելու իր մտադրութիւնները, ինչը տեսանելի կերպով հաստատեց անցեալ տարուայ ապրիլեան պատերազմը: Ու միայն պաշտպանութեան բանակի բարձր մարտունակութեան ու նրա զինծառայողների անձնուիրութեան շնորհիւ Արցախի Հանրապետութիւնը կարողացաւ պահպանել իր ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը:

Սակայն գոյութիւն ունի անվիճելի ճշմարտութիւն` ուժեղ բանակը, որն ի զօրու է ապահովելու բնակչութեան անվտանգութիւնն ու պաշտպանելու հայրենիքի սահմանները, հնարաւոր է միայն ուժեղ պետութեան մէջ` իշխանութեան եւ կառավարման արդիւնաւէտօրէն գործող մարմիններով: Հէնց դրա համար  է, որ ԼՂՀ ղեկավարութիւնը ձեռնարկում էր եւ շարունակում է` ձեռնարկել պետականութեան հետագայ ամրապնդմանը, հասարակական¬քաղաքական կեանքի ժողովրդավարացմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղուած հետեւողական քայլեր: Ընթացիկ տարուայ փետրուարի 20-ին կայացած սահմանադրական բարեփոխման հարցով համաժողովրդական հանրաքուէն նոյնպէս այս նպատակն էր հետապնդում կատարելագործել պետական կառավարման համակարգն ու այդ հենքի վրայ շարունակել ԼՂՀ պետականութեան կառուցման ու ամրապնդման գործընթացը: Իր տէ ֆաքթօ անկախութեան 26 տարիների ընթացքում հանրապետութիւնը, երբեմն` փորձերի ու սխալների ճանապարհով, անցել է պետականաշինութեան բոլոր փուլերը եւ այսօր ներկայանում է որպէս կայացած պետութիւն, որն ինքնուրոյն կերպով վարում է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականութիւն, որի առաջնահերթութիւններից մէկը ԼՂՀ միջազգային ճանաչման հասնելն է:

1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագիրն օրինական հիմքի վրայ հաստատեց իր քաղաքական ապագան ինքնուրոյն որոշելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքը: Հայկական երկրորդ պետութեան` Արցախի Հանրապետութեան կենսունակութիւնն այս շրջանում ծանրագոյն փորձութիւններ է անցել: Ազատութիւնն ու անկախութիւնը, մեր նախնիների հինաւուրց հողի վրայ արժանապատուօրէն ապրելու հնարաւորութիւնը մեզ համար թանկ գին է ունեցել, ուստի արցախցիների ներկայ եւ ապագայ սերունդների պարտքն է պահպանել հայրենիքը` որպէս գերագոյն սրբութիւն:

 

Նախորդը

Բարի Երթ ՀՕՄ-ի «Սօսէ» Մանկապարտէզին

Յաջորդը

Խմբագրական «Դրօշակ»-ի. Վերարժեւորումների Ժամանակը

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.