Եւրոպայի ցամաքամասին մէջ այսօր 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքին գծով տեղի կ՛ունենան 9 մրցումներ` Ա., Բ. եւ Ը. խմբակներուն մէջ:
Ա. խմբակին մէջ բաւական զօրաւոր ճակատում մը կը խոստանայ ըլլալ Ֆրանսա – Հոլանտա հանդիպումը: Միւս կողմէ, Պուլկարիա – Շուէտ մրցումն ալ պիտի ըլլայ հետաքրքրական:
Բ. խմբակին մէջ, Զուիցերիա, որ պիտի հիւրընկալէ Անտորրան, ցարդ իր կատարած վեց մրցումներուն ալ յաղթանակ արձանագրած է:
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Պուլկարիա – Շուէտ | 21:45 |
Ֆրանսա – Հոլանտա | 21:45 |
Լիւքսամպուրկ – Պիելոռուսիա | 21:45 |
Բ. ԽՄԲԱԿ | |
Հունգարիա – Լաթվիա | 21:45 |
Փորթուգալ – Ֆարօ կղզիներ | 21:45 |
Զուիցերիա – Անտորրա | 21:45 |
Ը. ԽՄԲԱԿ | |
Պելճիքա – Ճիպրալթար | 21:45 |
Կիպրոս – Պոսնիա | 21:45 |
Յունաստան – Էսթոնիա | 21:45 |