Ֆրանսայէն ետք Անգլիա կը հանդիսանայ երկրորդ երկիրը, ուր պիտի սկսին 2017-2018 տարեշրջանի ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:
Մրցումները կը խոստանան բաւական հետաքրքրական ըլլալ նկատի ունենալով, որ բոլոր խումբերն ալ լաւապէս պատրաստուած են նոր տարեշրջանին եւ բաւական զօրացուցած իրենց կազմերը` լաւ արդիւնքներ արձանագրելու համար:
Ֆրանսայի մէջ կը կարծուի, որ Պարսելոնայի նախկին պրազիլցի ֆութպոլիստ Նէյմար պիտի կատարէ իր առաջին մրցումը իր ակումբին` Փարիզ Սեն Ժերմենի հետ:
Ստորեւ` շաբաթավերջին մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
|
ԱՆԳԼԻԱ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| ՇԱԲԱԹ | ԺԱՄ |
| Ուաթֆորտ – Լիվըրփուլ | 14:30 |
| Չելսի – Պըրնլի | 17:00 |
| Քրիսթալ Փալաս – Հատըրսֆիլտ | 17:00 |
| Էվըրթըն – Սթոք Սիթի | 17:00 |
| Սաութհեմփթըն – Սուանզի | 17:00 |
| Ուեսթ Պրոմուիչ – Պուրնըմաութ | 17:00 |
| Պրայթըն – Մանչեսթըր Սիթի | 19:30 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Նիւքասըլ – Թոթենհամ | 15:30 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Ուեսթ Համ | 18:00 |
|
ՖՐԱՆՍԱ. Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ՇԱԲԱԹ | |
| Նանթ – Մարսէյ | 18:00 |
| Ամիեն – Անժէ | 21:00 |
| Պորտօ – Մես | 21:00 |
| Քան – Սենթ Էթիեն | 21:00 |
| Թուլուզ – Մոնփելիէ | 21:00 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Սթրազպուրկ – Լիլ | 16:00 |
| Տիժոն – Մոնաքօ | 18:00 |
| Կենկան – Փարիզ Սեն Ժերմեն | 22:00 |


