Իր մասնակցութիւնը բերելու համար 23-30 յուլիսին տեղի ունենալիք Ֆրանսախօս երկիրներու խաղերուն, երէկ կէսօրին Ապիճան (Փղոսկրեայ Ափունք) մեկնեցաւ Լիբանանի 25 տարեկանէն վար աղջկանց պասքեթպոլի ազգային խումբը:
Ստորեւ` լիբանանեան պատուիրակութեան կազմը.
Սարգիս Քորճեան (մարզիչ), Ժատ Հաժ (օգնական մարզիչ), Նիքոլա Սաատէ (բժիշկ), Քլոտ Ապի Ժըպրայել (միջազգային իրաւարար), Քարին Նաժի, Տանիելա Ֆայեատ, Սարա Ախտար, Սարա Ղալայինի, Ժինա Ղոսէյն, Սաշա Մաթար, Ղինա Ֆալքահա, Ղիտա Տաուտ, Թինա Զաֆֆուլ, Ժինան Հաժ Սաատէ, Մոնիքա Նամմուր եւ Մեղրի Թորոս (մարզիկներ):