Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա ակումբին մէջ տեղի ունեցաւ Լիբանանի փինկ փոնկի ամառնային մրցաշարքը:
Աղջկանց տիտղոսին տիրացաւ Մարիանա Սահակեան (Նատուա Քամաթիէ), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-10, 11-9 եւ 11-6) յաղթեց Լեթիսիա Ազարի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա): Երրորդ դիրքը գրաւեցին Մէյսա Պսէյպես (Պէյրութ 1875) եւ Միրիամ Հապաշ (Նատուա Քամաթիէ):
Տղոց տիտղոսին տիրացաւ Ահմետ Մուսթաֆա Հարպ (Լիբանանեան բանակ), որ 3-2 արդիւնքով (8-11, 11-6, 7-11, 11-6 եւ 13-11) յաղթեց Մոհամետ Համիէի (Ժընուպ Թուլ):
Երրորդ դիրքը գրաւեցին Մոհամետ Հապաշ (Ահլի Սայտա) եւ Սաատէտտին Հապաշ (Ահլի Սայտա):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: