Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տան Եւ Հայրենի Տան Արանքում

Յուլիս 3, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ-ԹԱՇՃԵԱՆ

Դուռը բացուեց: Ինձ սպասում էին:

– Բարեւ,- լսեցի առաջին բառը:

– Hi,- լսեցի երկրորդը:

Տան տիկինը ժպտալով ինձ ներս հրաւիրեց:

Հիւրասենեակը շնչում էր հայերէն, պատերին հայկական եկեղեցիները պատկերող նկարներ էին, խաչ եւ հայկական տառապատկերներով ձեռագործ աշխատանքներ, ինչպէս սփիւռքի ամէն հայի տանը, այստեղ էլ պատին, բոլորին տեսանելի տեղում, կախուած էր Արարատը` իր ողջ վեհութեամբ եւ գեղեցկութեամբ. օճախը հայկական էր:

Տան տէրը` վարպետ Յակոբը, որ Լիբանանից էր տեղափոխուել, շատ դժուարութիւններ էր ապրել իր կեանքում, նրա հայրը` Պէյրութում յայտնի ոսկերիչ ընկեր Գարեգինը (այդպէս են նրան անուանել իր դաշնակցական, քաջարի մարտական լինելու համար) տղային մեծացրել է ազգային ոգով, օրուայ ծանր աշխատանքի չափազանց յոգնութիւնը չի խանգարել նրան տղային պատմել ի սէր հայրենեաց մարտնչած քաջորդիների սխրանքների մասին, ներշնչել նրան ազգային ուժեղ ոգի, ազգային գիտակցութիւն: Խիստ եւ շատ հպարտ մարդ է եղել ընկեր Գարեգինը, եղել է տան միակ կերակրող ձեռքը, բայց այդժամ հազիւ ապրուստ հայթայթող ընտանիքի հայրը իր զաւակներին պէտք է կրթութեան ուղարկէր ազգային վարժարան. դա նրա պարտք էր, նրա հպարտութիւնը` իր զաւակները պէտք է խօսէին հայերէն, պէտք է կրթուէին հայերէն:

Մայրը` տիկին Անուկը, արմատներով Կիլիկիոյ Ատանա քաղաքից, համեստ եւ բարի կին է եղել: Վարպետ Յակոբը յաճախ յիշում էր Պուրճ Համուտի իրենց տունը, որտեղ մեծացել է վեց երեխայ, բայց տունը միշտ մաքուր եւ միշտ կոկիկ է եղել, յիշում էր` ինչպէ՞ս էր մայրը ձեռքով հագուստ կարում իր վեց երեխաների համար, ինչպէս երբեք բաց չէր թողնում Կիպրոսի ռատիոկայանից շաբաթական երկու-երեք անգամ հեռարձակուող կէս ժամանոց հայկական ռատիոժամը` հայերէն երգեր լսելու համար, եւ ինչպէ՜ս էր լացում այդ երգերը լսելիս, իսկ եթէ երգը Ատանայի կոտորածն էր, մայրը կծկւում էր եւ երկար ժամանակ լուռ արտասւում:

Վարպետ Յակոբը այնքան երջանիկ չէր եղել երկար վայելելու հօրն ու մօրը: Նրա հայրը մահացել է, երբ վարպետը տակաւին տասնհինգ էր, իսկ երեք տարի անց մահացել է նաեւ մայրը:

Վարպետը այլեւս տան պատասխանատուն պէտք է լինէր, նրա խնամքին էին չորս քոյրերն ու եղբայրը: Իսկ նա սիրել է սովորել, եղել առաջադէմ աշակերտ, բայց դպրոցն ու համալսարանը արդէն իր տեղը չէին, պէտք է աշխատէր:

Վարպետը եղաւ նաեւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայկական թաղամասերի ինքնապաշտպանութեան գործի նուիրեալներից: Նա երբեք չմոռացաւ իր նահատակ ընկերներին:

Տարիներն անցել էին, այստեղ նա ծանօթացել եւ ընտանիք էր կազմել Թամարի հետ, տունուտեղ էին դրել, զաւակներ ունեցել:

– Գիտե՞ս, մեր տունը հայկական աշխարհակալ տէրութիւն է, չե՞ս հաւատար,- ժպտաց վարպետը ու իր թաւ ձայնով կանչեց.

– Արշա՛կ, Վա՛ն, Շուշի՛, Արա՛զ, հո՛ս եկէք:

Վարպետ Յակոբը զաւակներին ներկայացրեց եւ ամէն մէկի անունը տալիս` հպարտ, իր ժպտուն աչքերով նայում էր ինձ եւ ասում.

– Արշակ` Արշակունիներու թագաւորութիւն, Վան` հայոց առաջին մայրաքաղաքն ու մեր Վանայ լիճը, Շուշի` մեր Արցախի անառիկ բերդաքաղաքը, Արազ` մեր մայր գետը: Հիմա համոզուեցա՞ր,- ծիծաղեց վարպետն ու գոհունակութեամբ նստեց:

Երեխաները համեստօրէն բարեւեցին ինձ.

– Բարեւ,- ասեց Արշակը, երեխաներից մեծը, որ նոր էր աւարտել շրջանի հայկական դպրոցը եւ ուսումը շարունակում էր  յայտնի անգլիական քոլեճում` իրաւաբան դառնալու հեռանկարով:

– Բարեւ,- Վանն էր: Վանը հայկական դպրոցի սան էր, սիրում էր կիթառ նուագել: Աշխուժօրէն ներգրաւուած էր հայ համայնքի պատանեկան միութեան աշխատանքներին:

– Վանը իմ արհեստը շարունակողն է, իմ մեծ հայրս հմուտ եւ ճարտար ոսկերիչ եղած է, հայրս ալ, ես ալ շարունակած ենք անոր արհեստը, եւ Վանն է մեր այդ ոսկերչական ծառի նոր ճիւղը,-վարպետը ձեռքով թփթփացրեց Վանի ուսին,- գիտե՞ս, որ Կոստանդնուպոլսի ոսկերիչները միայն հայեր եղած են, կ՛ըսեն, թէ միայն մէկ յոյն ոսկերիչ կար, բայց, վստահ, որ հայկական արմատներ ունենալու էր,- ծիծաղեց վարպետ Յակոբը:

– Hi,- ամաչկոտ հայեացքով բարեւեց Շուշին:

Վարպետը զգուշօրէն ուղղեց.

– Բարեւ է, Շուշի՛, եւ ո՛չ Hi:

Շուշին սեւ աչքունքով, գեղեցիկ կեցուածքով, գանգրահեր հայուհի էր: Եղբայրների նման նա էլ էր սովորում հայկական դպրոցում: Վարպետը դեռ վաղուց նկատել էր Շուշիի հետաքրքրութիւնը կինոյի հանդէպ, լսել էր աղջկայ դերասանուհի դառնալու ցանկութեան մասին, սակայն դեռ լուռ էր, ինքն իր մէջ պայքարում, չէր կարողանում հեշտ յարմարուէր այդ մտքին: Նա երազում էր Շուշիին տեսնել բժշկուհի:

– Hi, no բարեւ,- ինքնիրեն ուղղեց Արազը, որ ամենափոքր էր, նրա գեղեցիկ երկար ալիքներով վարսերը կարծես հէնց Արազի ալիքները լինէին, ժպտուն աչքերով, աշխուժ աղջնակ էր Արազը: Բարեւեց եւ փորձեց նստել հօր ծնկներին:

– Ասիկա մեր տան կարկաչուն աղբիւրն է,- ծիծաղեց վարպետը:

– Ինչպէ՞ս է, հաւնեցա՞ք այս երկիրը, յարմարուեցա՞ք,- տան տիկինն էր, որ գեղեցիկ եւ հարուստ սեղան էր պատրաստել` յատուկ հայկական օճախին: Սեղանի վրայ առանձնանում էր նռան տեսքով ապակէ շշով հայկական գինին:

«Հայրենիքից հեռու, բայց այսքան հայրենիք այս չորս պատի մէջ», մտածեցի ես:

Մտքերն ինձ տարան Հայաստան, մեր գիւղի տունը, փորձեցի յիշել` ի՞նչ ունենք տանը այսքան հայկական. մեր տան պատերին չունենք հայկական եկեղեցիներով նկարներ, բայց ո՛չ, սպասի՛ր,- ինքս ինձ կանգ տալով,- հայկական գորգ ունենք, Իջեւանի,- ժպտացի եւ շարունակեցի յիշել` էլ ի՞նչ ունենք,- Արարատի նկարը չունենք, հետաքրքիր է Հայաստանում ո՞ւմ տանն եմ տեսել այսքան մեծ, այսքան վեհ Արարատ, մեր տանը չունենք նաեւ խաչ եւ հայկական տառերը պատկերող նկարներ, սակայն ունենք աստուածաշունչ եւ սրբապատկեր:

– Ի՞նչ կը խմէք,- տան տէրն ընդհատեց միտքս,- վստահ, հայկական գինի շատ խմած կ՛ըլլաք,  կ՛ուզէ՞ք համեղ լիքէօր մը փորձել,- վարպետ Յակոբը ոտքի էր կանգնել եւ սպասում էր իմ պատասխանի:

Յանկարծ վարպետը շրջուեց զաւակներին, որոնք անգլերէնով ինչ-որ բան էին իրար բացատրում.

– Ես ձեզի ըսած եմ տան մէջ հայերէն խօսեցէք,-բարկացկոտ շեշտով դիմեց զաւակներին:

Մռայլուեց վարպետը: Յենուեց, հոգոց հանեց, կորաւ դէմքից քիչ առաջուայ հպարտութիւնը: Կարօտը դաջուեց դէմքին:

Իմ մտքերն ինձ նորից տարան Հայաստան, մեր գիւղի դպրոցը եւ լսեցի ուսուցչուհուս` Հայոց Դանթէականը կարդացող ձայնը. «Այբ-բեն-գիմ-դա- ե՜, ձա՛գս,- Ասում, գրում էր մայրը հայ գրերն աւազի վրայ…»:

Օտարութեան մէջ հայը ցաւի յիշողութեամբ դարձել է իր ճակատագիրի դարբինը:

– Վարպետ Յակոբ,- լռութիւնս դարձաւ բառ, եւ ընդհատուեց. Արազը յանկարծ` կարծես հասկանալով հօր հոգու ցաւը, իր չարաճճի եւ անմեղ աչուկներով նայեց հօրն ու սկսեց թոթովախօս լեզուով երգել` արագիլ գարնան, արագիլ ամռան…

Վարպետը ժպտաց եւ հայկական գինով լցուած բաժակը երկարեց ինձ:

 

 

 

Նախորդը

Մեծն Սոկրատ Կ՛ըսէր… Հարցումները Աւելի Կարեւոր Են

Յաջորդը

«Կինը Սիւնն Է Ամէն Ինչի» «Ազդակ»-ին Ըսաւ Քանդակագործ Մկրտիչ Մազմանեան

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?