Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը հրապարակեց Լիբանանի կրտսերներու ախոյեանութեան 2016-2017 տարեշրջանի Ա. եւ Բ. խմբակներուն վերջնական դասաւորումը:
Բ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ, իր կատարած 14 մրցումներուն արձանագրելով 3 յաղթանակ, 2 հաւասարութիւն եւ կրելով 9 պարտութիւն, 11 կէտով գրաւեց 7-րդ եւ նախավերջին դիրքը: ՀՄԸՄ նշանակեց 19 կէտ եւ իր բերդին մէջ ստացաւ 52 կէտ:
Ստորեւ` խմբակներուն դասաւորումը.
| Ա. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
| 1.- Անսար | 41 |
| 2.- Ահտ | 36 |
| 3.- Թրիփոլի | 35 |
| 4.- Նըժմէ | 26 |
| 5.- Շապապ Սահել | 23 |
| 6.- Սաֆա | 17 |
| 7.- Թատամոն Սուր | 17 |
| 8.- Ախա Ահլի Ալէյ | 8 |
| 9.- Իժթիմահի | 4 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Սալամ Զղարթա | 37 |
| 2.- Շեպիպեթ Մազրաա | 34 |
| 3.- Մապարրա | 25 |
| 4.- Շապապ Արապի | 23 |
| 5.- Նեպի Շիթ | 16 |
| 6.- Շեպիպեթ Մազրաա | 12 |
| 7.- ՀՄԸՄ | 11 |
| 8.- Ռասինկ | 2 |
Այժմ, իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւողները իրարու դէմ պիտի կատարեն փլէյ-օֆի մրցումներ:
Ֆետերասիոնը երկու ամիսով կախակայեց Ախա Ահլի Ալէյի (աղջկանց ֆութպոլ) պատասխանատուներէն Ֆիրաս Ապտել Խալեքը, որ ունեցած էր ոչ մարզավայել կեցուածք:


