Լիբանանի ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան «ֆայնըլ-սիքս»-ի դարձի 4-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, վաղը` կիրակի, 2 ապրիլին, ՀՄԸՄ Պէյրութի կազմը կը մրցի Ռապիհ ընկերութեան դէմ:
Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Սատի դաշտին վրայ, պիտի սկսի երեկոյեան ժամը 18:00-ին:
Երկու խումբերն ալ այժմ ունին 16-ական կէտ, ինչ որ կը նշանակէ, որ պայքարը պիտի ըլլայ բաւական սուր:
Եթէ վաղը ՀՄԸՄ Պէյրութ յաղթանակ մը արձանագրէ, առանց սպասելու իր կատարելիք վերջին մրցումին, պիտի ապահովէ Բ. դասակարգի իր տոմսը:
Այս իրողութենէն մեկնելով` ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ Սատի դաշտ եւ քաջալերել իրենց խումբը` միասնաբար ամէն գնով յաղթանակ մը արձանագրելու յոյսով:
Դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Նըմուր Քուրա | 7 | 0 | 1 | 21 |
| 2.- Ռապիհ | 5 | 1 | 2 | 16 |
| 3.- ՀՄԸՄ Պէյրութ | 5 | 1 | 2 | 16 |
| 4.- Մըշաալ Պըտնայել | 2 | 2 | 4 | 8 |
| 5.- Ֆըրզոլ | 2 | 1 | 5 | 7 |
| 6.- Մուաուատ | 0 | 1 | 7 | 1 |


