Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
Շապապ Արապի, որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իսլահ Պըրժ Շիմալիի հետ, հանդիսացաւ Բ. դասակարգի ախոյեան եւ իր կատարած մրցումէն ետք ստացաւ իր ախոյեանութեան տիտղոսը:
Երկու խումբերն ալ բնականաբար բարձրացան Ա. դասակարգ, մինչ Շեպիպեթ Մազրաա (11-րդ) եւ Ռիատա Ուալ Ատապ (12-րդ) փոխադրուեցան Գ. դասակարգ:
Ինչ կը վերաբերի ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբին, անիկա 2016-2017 տարեշրջանը աւարտեց 5-րդ դիրքին վրայ` իր կատարած վերջին մրցումին 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելով Նասեր Պար Էլիասի հետ:
ՀՄԸՄ-ի կոլը նշանակեց Սերժ Չաքըրեան (8-րդ):
Արձանագրելով 8 յաղթանակ, 6 հաւասարութիւն եւ կրելով 8 պարտութիւն` ՀՄԸՄ տարեշրջանը աւարտեց 30 կէտով:
ՀՄԸՄ-ի մարզիկները նշանակեցին 36 կոլ, մինչ իրենց բերդին մէջ ստացան 31 կոլ:
Թէեւ ՀՄԸՄ տարեշրջանը բաւական լաւ ձեւով սկսաւ, սակայն խումբը իր կայուն վիճակը չկարենալով պահել, հետզհետէ սկսաւ նահանջ արձանագրել դասաւորման մէջ:
Խումբը յառաջիկայ տարեշրջանը եւս պիտի սկսի Բ. դասակարգէն:
Բոլորին ալ վարձքը կատար: Կը մնայ խումբը լաւ վիճակի մէջ պահել նոր տարեշրջանին եւ ամէն ճիգ ի գործ դնել աւելի զօրաւոր կազմ մը ունենալու եւ յառաջիկայ տարեշրջանին բարձրանալու Ա. դասակարգ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Արապի | 49 (42-13) |
| 2.- Իսլահ Պըրժ Շիմալի | 46 (44-23) |
| 3.- Շապապ Ղազիէ | 43 (47-25) |
| 4.- Մապարրա | 37 (31-28) |
| 5.- ՀՄԸՄ | 30 (36-31) |
| 6.- Նասեր Պար Էլիաս | 28 (23-31) |
| 7.- Ահլի Նապաթիէ | 27 (17-21) |
| 8.- Ահլի Սայտա | 25 (33-31) |
| 9.- Սաժես | 24 (30-44) |
| 10.- Ամալ Մաարաքէ | 22 (25-39) |
| 11.- Շեպիպեթ Մազրաա | 18 (23-45) |
| 12.- Ռիատա Ուալ Ատապ | 17 (31-51) |



