Հայաստանի 21 տարեկանէն վար հաւաքականը 21-24 մարտին ֆութպոլի ակադեմիային մէջ փորձեր պիտի կատարէ, իսկ հաւաքին վերջին օրը ֆութպոլի բարեկամական մրցում մը պիտի կատարէ Գանձասար – Կապանի դէմ:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Ոսկանեան այս հաւաքին համար նկատի առաւ հետեւեալ 28 ֆութպոլիստները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Հենրի Աւագեան, Սուրէն Ալոյեան (Բանանց), Մարք Գրիգորեան (Սթատլօ, Աւստրիա) եւ Վարդան Շահատունի (Փիւնիկ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ռոպերթ Յակոբեան, Դաւիթ Տէրտէրեան (Փիւնիկ), Աղավարդ Պետրոսեան, Գագիկ Մաղաքեան, Գէորգ Խուլոյեան, Նարեկ Պետրոսեան եւ Ժիրայր Մարգարեան (Բանանց):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ալիկ Առաքելեան (Փիւնիկ), Ալեքսանտր Օգանիսեան (Բանանց), Վահագն Հայրապետեան, Արթուր Նադիրեան, Նարեկ Ասլանեան (Փիւնիկ), Յովհաննէս Իլանկէօզեան, Էմիլ Եղիազարեան (Բանանց), Դաւիթ Մարտիրոսեան (Թեփլիցէ, Չեխիա) եւ Պետրոս Աւետիսեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ռազմիկ Յակոբեան (Փիւնիկ), Վահագն Բիչախեան (Շիրակ), Գրիգոր Աղէկեան (Բանանց), Էրիք Պետրոսեան (Փիւնիկ), Սարգիս Մեթոյեան (Արարատ), Էրիք Վարդանեան (Փիւնիկ), Օրբելի Համբարձումեան (Բանանց) եւ Գէորգ Յարութիւնեան (Փիւնիկ):



