Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեան երէկ հրապարակեց անունները իր կազմին մարզիկներուն, որոնք պիտի նախապատրաստուին 26 մարտին Երեւանի մէջ Ղազախստանի դէմ տեղի ունենալիք մրցումին (2018-ի մոնտիալի զտումի մրցաշարք):
Նախապատրաստուելու համար այդ մրցումին` Հայաստանի հաւաքականը 20-26 մարտին հաւաք մը պիտի կատարէ ֆութպոլի ակադեմիային մէջ:
Ստորեւ` հաւաքականի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Ալաշկերտ), Անաթոլի Այվազով (Շիրակ) եւ Գրիգոր Մելիքսէթեան (Գանձասար-Կապան):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Լեւոն Հայրապետեան (Փայքան, Իրան), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Վարազդատ Հարոյեան (Փատիտ, Իրան), Տարօն Ոսկանեան (Քարմիոթիսա, Կիպրոս), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Կամօ Յովհաննիսեան (Թորփետօ-Պելազ, Պիելոռուսիա), Կայէլ Անտոնեան (Վերիա, Յունաստան) եւ Արթուր Քարտաշեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գոռ Մալաքեան, Էտկար Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Մարքոս Փիցելլի (Քսանթի, Յունաստան), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Գէորգ Ղազարեան (Մարիթիմօ, Փորթուգալ), Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Արտեոմ Սիմոնեան (Լը Մոն, Զուիցերիա), Արտակ Գրիգորեան, Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Սարգիսով (Ենիսէյ, Ռուսիա), Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա) եւ Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը այս լուրը եզրափակեց նշելով, որ Ռուսլան Քորեան եւ Արթուր Սարգիսով հաւաքականին կը միանան 20 մարտին, Տարօն Ոսկանեան, Հենրիխ Մխիթարեան, Գէորգ Ղազարեան, Մարքոս Փիցելլի եւ Արազ Օզպիլիս` 21 մարտին, իսկ Արտեոմ Սիմոնեան` 22 մարտին: