Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ տուաւ համապատասխան որոշումներ:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով, Անսար երեք միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ: Նոյն պատճառով երկու միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ Նըժմէ, մինչ Ահտ` հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի:
Նըժմէ պիտի վճարէ Սուրի քաղաքապետարանի դաշտին կրած վնասները` չորս միլիոն լիբանանեան ոսկի, իսկ Ախա Ահլի Ալէյ` Ահտի դաշտին կրած բոլոր վնասները:
Հանդիսանալով Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեան, Լուէյզի բարձրացաւ Ա. դասակարգ: Անոր ընկերացան նաեւ Ղըպէյրի եւ ներքին ապահովութեան խումբերը: Իսկ իրաւաբաններու սենտիքային խումբը, որ գրաւեց դասաւորման 11-րդ դիրքը, փոխադրուեցաւ Գ. դասակարգ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Նըժմէ | 15:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 4 ՄԱՐՏ | ||
| Նեպի Շիթ – Անսար | 14:15 | Նեպի Շիթ |
| Ահտ – Սալամ Զղարթա | 15:00 | Պհամտուն |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՄԱՐՏ | ||
| Ռասինկ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Թրիփոլի |
| Շապապ Սահել – Իժթիմահի | 14:15 | Ահտ |
| Թատամոն Սուր – Թրիփոլի | 15:00 | Սուր |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 3 ՄԱՐՏ | ||
| Ամալ Մաարաքէ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 4 ՄԱՐՏ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Մապարրա | 14:15 | Պընթ Ժըպէյլ |
| Շապապ Արապի – Շապապ Ղազիէ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՄԱՐՏ | ||
| Սաժես – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
| Ռիատա Ուալ Ատապ – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
| Ահլի Սայտա – Շիպեպեթ Մազրաա | 14:15 | Քֆարժոզ |
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 5 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ – Շապապ Արապի | 14:15 | Շարք |


