
Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի 5-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այս շաբաթավերջին տեղի կ՛ունենան շարք մը հետաքրքրական մրցումներ:
Ընդհանրապէս բաժակի մրցաշարքերը կ՛ըլլան հետաքրքրական եւ անակնկալներով հարուստ, որովհետեւ համեմատաբար աւելի տկար խումբեր եւ վարին դասակարգերու մաս կազմողները մրցաշարքէն դուրս կը ձգեն աւելի զօրաւոր կազմերը:
Մանչեսթըր Եունայթըտ իր մրցումը պիտի կատարէ վաղը, ժամը 18:15-ին (Պէյրութի ժամանակացոյցով)` հիւրը ըլլալով Պլեքպըրնի (Բ. դասակարգ):
Ստորեւ կու տանք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն ո՛ր դասակարգին պատկանիլը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Պըրնլի – Լինքոլն (Դ.) | 14:30 |
| Հատըրսֆիլտ (Բ.) – Մանչեսթըր Սիթի | 17:00 |
| Միտըլզպորօ – Օքսֆորտ (Գ.) | 17:00 |
| Միլուոլ (Գ.) – Լայսթըր Սիթի | 17:00 |
| Վուլվզ (Բ.) – Չելսի | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Ֆուլհեմ (Բ.) – Թոթենհամ | 16:00 |
| Պլեքպըրն (Բ.) – Մանչեսթըր Եունայթըտ | 18:15 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Սաթըն Եունայթըտ (Դ.) – Չելսի | 21:55 |


