Մասնակցութեամբ եօթը խումբերու, այսօր կը սկսի Տուպայի պասքեթպոլի միջազգային մրցաշարքը:
Նախապէս յայտարարուած էր, որ անոր պիտի մասնակցին 9 խումբեր, բաժնուած` երկու խմբակի: Սակայն նկատի ունենալով, որ երկու խումբեր քաշուեցան անկէ, 7 խումբեր պիտի մրցին իրարու դէմ, երթի դրութեամբ, առանց խմբակներու բաժնուելու:
Մրցաշարքին մասնակցող եօթը խումբերն են` ՀՄԸՄ, Սաժես, Ռիատի, Եգիպտոսի ազգային խումբ, Պոլ Ըպաւ Օլ, Սալա եւ Մայթի Սփորթց:
Մրցաշարքին առաջին օրը` այսօր, թէեւ ՀՄԸՄ մրցում չունի կատարելիք, սակայն յաջորդող վեց օրերուն, իւրաքանչիւր օր մէկ մրցում ունի կատարելիք, մրցաշարքին մասնակցող բոլոր վեց խումբերուն դէմ ալ:
Ստորեւ կու տանք մրցումներուն ամբողջական յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ուրբաթ, 17 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ |
| Պոլ Ըպաւ Օլ – Սաժես | 15:00 |
| Ռիատի – Եգիպտոսի ազգային խումբ | 17:00 |
| Մայթի Սփորթց – Սալա | 19:00 |
| ՇԱԲԱԹ, 18 ՓԵՏՐՈՒԱՐ | |
| Սալա – Պոլ Ըպաւ Օլ | 15:00 |
| ՀՄԸՄ – Ռիատի | 17:00 |
| Եգիպտոսի ազգային խումբ – Մայթի Սփորթց | 19:00 |
| ԿԻՐԱԿԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | |
| ՀՄԸՄ – Պոլ Ըպաւ Օլ | 15:00 |
| Ռիատի – Սալա | 17:00 |
| Մայթի Սփորթց – Սաժես | 19:00 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 20 ՓԵՏՐՈՒԱՐ | |
| Պոլ Ըպաւ Օլ – Եգիպտոսի ազգային խումբ | 15:00 |
| Սաժես – Ռիատի | 17:00 |
| Սալա – ՀՄԸՄ | 19:00 |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 21 ՓԵՏՐՈՒԱՐ | |
| Ռիատի – Պոլ Ըպաւ Օլ | 15:00 |
| Եգիպտոսի ազգային խումբ – Սաժես | 17:00 |
| ՀՄԸՄ – Մայթի Սփորթց | 19:00 |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ՓԵՏՐՈՒԱՐ | |
| Սաժես – Սալա | 15:00 |
| Եգիպտոսի ազգային խումբ – ՀՄԸՄ | 17:00 |
| Մայթի Սփորթց – Ռիատի | 19:00 |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ՓԵՏՐՈՒԱՐ | |
| Եգիպտոսի ազգային խումբ – Սալա | 15:00 |
| Սաժես – ՀՄԸՄ | 17:00 |
| Մայթի Սփորթց – Պոլ Ըպաւ Օլ | 19:00 |


