Աւստրալիոյ կրան շլեմի թենիսի միջազգային բաց մրցաշարքի Գ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ 10-րդ դասուած չեխ Թոմաս Պերտիչ դուրս մնաց մրցաշարքէն, երբ 6-2, 6-4 եւ 6-4 արդիւնքով պարտուեցաւ 17-րդ դասուած զուիցերիացի Ռոժէ Ֆետերերէն:
Ստորեւ կու տանք երէկ տեղի ունեցած Գ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Տանիել Իվընզ (Անգլիա) – Պեռնար Թոմիչ (Աւստրալիա, 27-րդ) 7-5, 7-6 եւ 7-6
Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 4-րդ) – Վիքթոր Թրոյքի (Սերպիա, 29-րդ) 3-6, 6-2, 6-2 եւ 7-6
Էնտի Միւրէյ (Անգլիա, առաջին) – Սեմ Քուերէյ (Միացեալ Նահանգներ, 31-րդ) 6-4, 6-2 եւ 6-4
Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա, 12-րդ) – Ճեք Սոք (Միացեալ Նահանգներ, 23-րդ) 7-6, 7-5, 6-7 եւ 6-3
ԱՂՋԻԿՆԵՐ
Վինըս Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, 13-րդ) – Տուան Եինկեինկ (Չինաստան) 6-1 եւ 6-0
Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 8-րդ) – Ելենա Եանքովիչ (Սերպիա) 6-4, 5-7 եւ 9-7
Անճելիք Քերպըր (Գերմանիա, առաջին) – Քրիսթինա Փլիսքովա (Չեխիա) 6-0 եւ 6-4
Անասթասիա Փաւլիուշենքովա (Ռուսիա, 24-րդ) – Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա, 11-րդ) 7-5, 4-6 եւ 6-3