Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցած Լիբանանի փինկ փոնկի ախոյեանութեան խառն զոյգի աւարտական մրցումը վերջ գտաւ Աւօ եւ Դուին Մումջողլեաններու (ՀՄԸՄ Պէյրութ) յաղթանակով. անոնք 3-1 արդիւնքով (11-13, 11-6, 12-10 եւ 11-7) յաղթեցին Լարա Քեչեպաշեան (ՀՄԸՄ Պէյրութ) – Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ) զոյգին:
Երրորդ դիրքը գրաւեցին Նոել Քէշիշեան (ՀՄԸՄ Պէյրութ) – Ռաշիտ Պըպպօ (Ռիատի Պէյրութ) եւ Լիզ Հաժ Նիքոլա (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա) – Ֆետի Քիուան (Ժամհուր) զոյգերը:


