
PROFOTO
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի եւ 2016 տարուան վերջին ճակատումը տեղի ունեցաւ երէկ երեկոյեան, երբ Սանթրալի դաշտին վրայ Լուէյզի հիւրընկալեց Սաժեսը:
Ռիատի Պէյրութի, Պիպլոսի եւ Թատամոնի նման Լուէյզի արձանագրեց իր չորրորդ յաղթանակը, մինչ Սաժես կրեց իր չորրորդ պարտութիւնը` Շանվիլի, Մութթահետի եւ Մէյրուպայի նման:
Լուէյզի երէկուան իր այս յաղթանակը արձանագրեց 79-74 արդիւնքով (21-14, 39-39, 60-55 եւ 79-74):
Լուէյզիէն Կերոն Ճոնսըն եւ Թրէյվիս Մաքկի յաջորդաբար նշանակեցին 25 եւ 24 կէտ, իսկ Սաժեսէն Թերել Սթոկլին` 21 կէտ:
Այսպիսով, 6-րդ հանգրուանի մրցումներուն աւարտէն ետք, ՀՄԸՄ ցարդ անպարտելի միակ խումբն է, մինչ վերջին դիրքին վրայ գտնուող Հուփս ցարդ յաղթանակի համը չէ ճաշակած:
Ստորեւ` դասաւորումը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- ՀՄԸՄ | 6 | 0 |
| 2.- Ռիատի | 4 | 2 |
| 3.- Պիպլոս | 4 | 2 |
| 4.- Թատամոն | 4 | 2 |
| 5.- Լուէյզի | 4 | 2 |
| 6.- Շանվիլ | 2 | 4 |
7.- Մութթահետ | 2 | 4 |
| 8.- Մէյրուպա | 2 | 4 |
| 9.- Սաժես | 2 | 4 |
| 10.- Հուփս | 0 | 6 |
ՆՇԵՆՔ, որ 7-րդ հանգրուանը կը սկսի երկուշաբթի, 2 յունուար 2017-ին, երբ երեկոյեան ժամը 21:40-ին Սաժես Ղազիրի իր դաշտին վրայ պիտի հիւրընկալէ Թատամոնը:


