Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նրանց Կողքին Ես Աշխարհի Ամենահարուստ Մարդն Էի, Առանց Նրանց` Աշխարհի Ամենաաղքատը Դարձայ

Դեկտեմբեր 29, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

naghdalian-tigran-vahanhovhanissian_122916

Երբ Տիգրան Նաղդալեանին հեռացրեցին ՀՅԴ կուսակցութեան շարքերից, շատերը, այդ թւում` նաեւ ես, չէինք հասկանում, թէ ինչ է կատարւում: Տիգրանը լուռ էր, ոչինչ չէր խօսում: Հաւաքեց իրերը ՀՅԴ ՄՏԿ-ից (Մամլոյ տեղեկատուական կենտրոն), որն այն ժամանակ գտնւում էր Միասնիկեան 2 հասցէում, եւ սուսուփուս հեռացաւ: Հեռացաւ` ոչինչ չասելով, ոչ ոքի չմեղադրելով, չարդարանալով: Չփորձեց անգամ վիճարկել իր հեռացման հարցը: Մի քանի օր յետոյ նա հիմնադրեց «Փաստ» լրատուական գործակալութիւնը:

Անցան տարիներ: Տիգրան Նաղդալեանը նշանակուեց Հայաստանի ազգային հեռուստաընկերութեան գործադիր տնօրէն, իսկ մի քանի տարի անց նշանակուեց Հանրային հեռուստառատիոընկերութեան խորհրդի նախագահ: Հեռացուած լինելով ՀՅԴ-ից` նա երբեք այդ կուսակցութեան դէմ չգործեց, չարտայայտուեց, ինչո՞ւ: Որովհետեւ նա ՀՅԴ-ն լաւ էր ճանաչում, ներսից գիտէր, գիտէր անցած ուղին, պատմութիւնը, գաղափարախօսութիւնը, որն ինքը անվերապահօրէն ընդունում էր: Նա, դադարելով լինել կուսակցական, մնաց Դաշնակցական: Ես դա լաւ գիտէի, եւ եթէ շատերի համար անակնկալ էր նրա հարցազրոյցը «TV ալիք» թերթին, ինձ համար այնտեղ հնչած միտքերը նորութիւն չէին: «TV ալիք»-ի լրագրողի այն հարցին, թէ Հայաստանում գործող ո՞ր կուսակցութեանն է համակրում, իսկ այն ժամանակ արդէն ՀՀԿ-ն ձիու վրայ էր, Տիգրանը հարցին հարցով էր պատասխանել` ասելով. «Իսկ Հայաստանում, բացի ՀՅԴ-ից, այլ կուսակցութիւն կա՞յ»: Ասել էր եւ աւելացրել, որ իր համար միակ կուսակցութիւնը մնում է ՀՅԴ-ն: Իրօք, շատերի համար այդ հարցազրոյցը անակնկալ էր, նոյնիսկ` նրան հեռացնողների համար: Ի տարբերութիւն ՀՅԴ-ից շատ հեռացուածների, Տիգրանն այլ կուսակցութեան անդամ չդարձաւ, նոր կուսակցութիւն չհիմնեց… Մնաց այնպիսին, ինչպիսին էր:

Նրա եւ Վահան Յովհաննիսեանի մտերմութիւնը, եւ ոչ միայն Վահանի, շատերի համար գուցէ անհասկանալի էր, բայց նաեւ օրինաչափ էր: Երկուսն էլ չէին սիրում քծնանքը, երկուսն էլ գրագէտ էին, կարդացած, գիտելիքներով զինուած, երկուսն էլ քարիզմաթիք կերպարներ էին` հումորով լեցուն, սուր մտքով եւ յատկապէս` իրենց շիտակախօսութեամբ… Երկուսն էլ այնքան կային, որ նրանց էին քծնում, ինչը, բնականաբար, երկուսի համար էլ անընդունելի էր: Ահաւոր չէին սիրում քծնողներին, ինչը մեր օրերում արդէն դարձել է օրինաչափութիւն:

Տիգրանն իր տեղում էր Վահան, Վահանը` իր տեղում Տիգրան: Երկուսն էլ անփոխարինելի կերպարնէր էին, որ այսօր եւ դեռ շատ երկար փնտռելու ենք ու չենք գտնելու: Տիգրանի սպանութիւնից յետոյ Վահանը միշտ յիշում էր Տիգրանի ծնողներին: Յիշում եմ, երբ մի անգամ մարտի 8-ին ընկերներով այցելել էինք Տիգրանի մօրը` տիկին Մարգոյին, հնչեց դրան զանգը: Այցելուն «Բրաբիոն» ծաղկի սրահից էր: Վահանը ծաղկեփունջ էր ուղարկել որդեկորոյս մօրը, իր ընկերոջ մօրը: Այդ օրը տիկին Մարգոյից պէտք է իմանայինք, որ Վահանը յաճախ է իրեն յիշում, այցելում: Այդպիսին էր Վահանը, ընկերոջ համար հոգի կը տար: Վահանն անշահախնդիր ընկեր էր` առանց յետին մտքերի: Այդպիսին էր նաեւ Տիգրանը: Աստուած իմ, հիմա երբ փորձում եմ համեմատութիւններ գտնել նրանց կերպարներում եւ տեսնում եմ, թէ ինչ ընկերներ եմ կորցրել, ապրելս չի գալիս:

Երբ ձերբակալուեցի, Տիգրանն ամէն վայրկեան ընտանիքիս կողքին էր: Ես այնտեղ` խցում, վստահ էի` քանի դեռ Տիգրանին չէին հասել, ընտանիքիս ֆիզիքական գոյութիւնը ապահովուած է: Մեկուսացուած լինելով հասարակութիւնից, դատապաշտպանից, զրկուած լինելով մամուլին ծանօթանալու հնարաւորութիւնից, յետոյ պէտք է իմանայի, թէ Վահանը որքան ջանք է գործադրել ինձ համար, ինչ ապրումներ է ունեցել եւ ինչպէս է հետեւողականօրէն հետեւել ողջ գործընթացին: Երբ ազատուեցի եւ դուրս եկայ, առաջինը դիմաւորեց Տիգրանը: Փաթաթուեցինք, եւ երկուսիս աչքերն էլ թրջուեցին: Ուրախութիւնից լացում էինք ու դողում: Իսկ այդ ընթացքում նա արդարութեան յաղթանակի համար նոյնիսկ հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի նախագահին: Հիմա շատերը կ՛ըսեն, թէ հրաժարականի պատճառն այլ էր, բայց ես հո գիտեմ այդ դէպքերի եւ դժգոյն ժամանակի շերտերը: Գտէք, փորձէք գտնել այսօրուայ պաշտօնեաներից գոնէ մէկին, ով իր ընկերոջ համար կը գնայ նման զոհողութիւնների: Դէմ կը գնայ նոյնիսկ երկրի առաջին դէմքին` յանուն ճշմարտութեան, յանուն ընկերոջ փրկութեան: Վստահ եմ, չէք գտնի: Չկայ:

2001թ. յունուարի 2-ն էր: Ահաւոր չեմ սիրում Նոր տարուայ սեղանները, անիմաստ գինարբուքը: Փակուել էի ննջասենեակում, գիրք էի կարդում: Կինս ձայնեց, թէ` արի, հիւրեր ունենք: Փնթփնթալով դուրս եկայ սենեակից ու մէկ էլ տեսնեմ` ո՞վ: Վահանը եկել էր Նոր տարիս շնորհաւորելու: Երբեք իմ տանը չէր եղել, տանս տեղն էլ չգիտէր, բայց, հարցուփորձ անելով, եկել, գտել էր: Այդ երեկոյ շատ համով նստեցինք: Խօսեցինք կանանցից, գինուց, գրականութիւնից: Էլ ինչի՞ց պէտք է խօսէինք: Նրա հետ միայն նստելն ու նրան լսելը արդէն հաճոյք էր: Ամէն ինչից տեղեակ էր, ամէն ինչ գիտէր: Երբ իմացաւ, որ կարդում էի, ասաց. «Ապրես, Ջե՛մս, ես էլ եթէ չկարդամ, չեմ քնի»: Այդ օրը պարզեցի, որ, հակառակ իր բազմազբաղուածութեանը, Վահանը քնելուց առաջ անպայման կարդում է: Տիգրանը, բազմազբաղ լինելով հանդերձ, ստեղծագործում էր, նաեւ հրաշալի թարգմանութիւններ անում: Վահանը յետոյ գրեց իր յայտնի «Մանդիլիոնը»:

Այսպիսին էին իմ ընկերները, որ այսօր կողքիս չեն: Ես լաւ ընկերների պակաս չունեմ, ամէն մէկը իւրովի են եւ հաճելիօրէն տարբեր: Վահանն ու Տիգրանն էլ տարբեր էին, շատ տարբեր եւ շատ իւրօրինակ: Նրանց կողքին ես աշխարհի ամենահարուստ մարդն էի (Պիլ Կէյթցը գլուխը պատովը կը տար), առանց նրանց` աշխարհի ամենաաղքատը դարձայ: Աստուած ձեր հոգիները լուսաւորի: Ուզում եմ ասել, դժուար է առանց ձեզ, տղե՛րք: Շատ դժուար է, նաեւ` դատարկ… Կը տեսնուենք:

 

 

 

Նախորդը

Գաղութէ-Գաղութ

Յաջորդը

Ի՛նչ Տարածք, Որ Այսօր Խաղաղ Զիջենք Թշնամուն, Վաղը Մեր Թոռները Պարտաւոր Կը Լինեն Արիւնով Յետ Բերել

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրողութիւնները Քողարկելու Արուեստը

Հոկտեմբեր 22, 2025
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

ՀՕՄ-ը` 115 Տարեկան

Հոկտեմբեր 22, 2025
«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?