Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը:
Ֆետերասիոնին որոշումով, Ռասինկ ակումբի մարզիչ Մուսա Հըժէյժ երկու ամիսով կախակայուեցաւ եւ 2 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ իր ոչ մարզավայել կեցուածքին համար:
Նըժմէի մաս կազմող Քասեմ Զէյն, երեք մրցումով կախակայուեցաւ ֆետերասիոնին կողմէ:
3 մրցումով կախակայուեցաւ նաեւ Սաժեսի մարզիկներէն Հիւսէյն Ֆարհաթ:
Մէկական մրցումով կախակայուողները եղան շատ, ոմանք իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալնուն համար, իսկ ուրիշներ` կարմիր քարտերու պատճառով:
Մէկ մրցումով կախակայուեցաւ նաեւ ՀՄԸՄ-ի բերդապահ` Յարութ Սարգիս: Խումբը երկու միլիոն հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Ասկէ բացի, նկատի ունենալով, որ ՀՄԸՄ-ի համակիրները օրուան իրաւարարին վրայ յարձակեցան, ակումբը պարտի վճարել վեց հարիւր ամերիկեան տոլար` իբրեւ վնասուց հատուցում:
Բացի ասկէ, կը սպասուի նաեւ օրուան իրաւարարներուն զեկուցումը, որպէսզի բացայայտուի, թէ ՀՄԸՄ-ի ո՛ր պատասխանատուն էր, որ յարձակեցաւ իրաւարարին վրայ:
Գ. դասակարգին մաս կազմող Ֆաժըր Արապսալիմ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանի ենթարկուեցաւ, ակումբին տոմարներուն վրայ չստորագրած մարզիկ մը (Հիւսէյն Նուրէտտին) դաշտ ներկայացուցած ըլլալուն պատճառով:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թատամոն Սուր – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սուր |
| Անսար – Նեպի Շիթ | 15:30 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ռասինկ – Սալամ Զղարթա | 14:15 | Ահտ |
| Սաֆա – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Թրիփոլի | 14:15 | Ահտ |
| Ահտ – Նըժմէ | 16:30 | Թրիփոլի |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Արապի Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ամալ Մաարաքէ – Սաժես | 14:15 | Սուր |
| Շեպիպեթ Մազրաա – Ահլի Սայտա | 14:15 | Սաֆա |
| ՀՄԸՄ – Շապապ Ղազիէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Նասեր Պար Էլիաս – Մապարրա | 14:15 | Խիարա |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սուր |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահլի Սարպա – ՀՄՄ | 14:15 | Ժունիէ |


