Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Ռիատա Ուալ Ատապը:
Մրցումը աւարտեցաւ հիւսիսային Լիբանանի կազմին յաղթանակով` 2-1 արդիւնքով:
Ա. կիսախաղը աւարտեցաւ Ռիատայի գերակայութեամբ` 1-0 արդիւնքով: Անիկա իր կոլը նշանակեց փենալթիով` 31-րդ վայրկեանին:
Բ. կիսախաղին սկիզբը (50-րդ), ՀՄԸՄ-ի բերդապահ Յարութ Սարգիս կարմիր քարտ մը ստացաւ` մեծ քառակուսիէն դուրս իր կատարած ֆաուլին պատճառով:
Սակայն հակառակ ասոր, ՀՄԸՄ 4 վայրկեան ետք նշանակեց իր հաւասարութեան կոլը, երբ Ճոնի Քոնճեանի ազատ հարուածէն ետք Դաւիթ Ղանտիլեան գլուխով նշանակեց իր կոլը:
Սակայն 71-րդ վայրկեանին, մրցակից կազմը նշանակեց իր երկրորդ կոլը, որ եղաւ մրցումին վերջին եւ յաղթանակի կոլը (2-1):
Մինչ ՀՄԸՄ, որ կրեց տարեշրջանի իր 4-րդ պարտութիւնը, մնաց 7-րդ դիրքին վրայ (14 կէտով)` 11 կէտով ետ մնալով պարագլուխի դիրքը գրաւող Իսլահ Պըրժ Շիմալիէն, անդին Ռիատա 10-րդ դիրքէն բարձրացաւ 9-րդ դիրք:
Ստորեւ` 10-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Մապարրա – Շապապ Արապի | 1-3 |
| Շապապ Ղազիէ – Ամալ Մաարաքէ | 3-3 |
| Ահլի Նապաթիէ – Նասեր Պար Էլիաս | 1-0 |
| ՀՄԸՄ – Ռիատա Ուալ Ատապ | 1-2 |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Սայտա | 5-3 |
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 25 (28-15) |
| 2.- Շապապ Արապի | 20 (21-8) |
| 3.- Շապապ Ղազիէ | 18 (21-13) |
| 4.- Ահլի Նապաթիէ | 18 (10-8) |
| 5.- Մապարրա | 16 (13-11) |
| 6.- Նասեր Պար Էլիաս | 15 (12-14) |
| 7.- ՀՄԸՄ | 14 (17-12) |
| 8.- Ամալ Մաարաքէ | 14 (14-16) |
| 9.- Ռիատա Ուալ Ատապ | 12 (13-14) |
| 10.- Սաժես | 10 (11-24) |
| 11.- Ահլի Սայտա | 5 (8-17) |
| 12.- Շեպիպեթ Մազրաա | 3 (3-19) |


