– Ռոնալտոյի Հեթրիքին Շնորհիւ Ռէալ Մատրիտ Յաղթեց Աթլեթիքօ Մատրիտին (3-0)
– Մանչեսթըր Եունայթըտ – Արսենալ` 1-1
– Պայէրն Միւնիխ Պարտուեցաւ Պորուսիա Տորթմունտէն (1-0)
Եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան բաւական հետաքրքրական, տաք եւ անակնկալներով հարուստ ճակատումներ:
Սպանիոյ ախոյեանութեան 12-րդ հանգրուանին գագաթի ճակատումը յատկանշուեցաւ մատրիտեան տերպիով, որուն ընթացքին Աթլեթիքօ Մատրիտ հիւրընկալեց Ռէալ Մատրիտը: Այս մրցումը աւարտեցաւ Ռէալի յաղթանակով. անիկա շնորհիւ Քրիսթիանօ Ռոնալտոյի իրագործած հեթրիքին (23-րդ, 71-րդ` փենալթիով եւ 77-րդ) յաղթանակ մը արձանագրելով, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը եւ չորս կէտի առաւելութիւն մը ունեցաւ Պարսելոնայի վրայ, որ իր դաշտին վրայ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց մրցումը 9 մարզիկով շարունակած Մալակայի հետ:

Նշենք, որ իր իրագործած այս հեթրիքով, Ռոնալտօ հանդիսացաւ մատրիտեան տերպիներուն լաւագոյն կոլսքորըրը (18 կոլ)` մէկ կոլով գերազանցելով Ռէալի նախկին յառաջապահ Ալֆրետօ Տի Սթեֆանոյի հաստատած նախկին մրցանիշը:
Գերմանիոյ մէջ, գագաթի ճակատումին, Պայէրն Միւնիխ ոչ միայն կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը` Պորուսիա Տորթմունտէն (1-0), այլ կորսնցուց պարագլուխի դիրքը` երեք կէտով ետ մնալով այս տարեշրջանին Ա. դասակարգ բարձրացած Լայփցիկէն, որ 3-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Պայէր Լեւերքուզընի դաշտին վրայ:
Փիեռ – Էմերիք Օպամեյանկ նշանակեց Պորուսիա Տորթմունտի կոլը (11-րդ):

Գագաթի այլ ճակատում մը` Մանչեսթըր Եունայթըտի եւ Արսենալի միջեւ, աւարտեցաւ 1-1 արդիւնքով: Խուան Մաթթա նշանակեց Մանչեսթըրի կոլը (68-րդ), իսկ Օլիվիէ Կիրու` Արսենալի հաւասարութեան կոլը (89-րդ), աւելի քան 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան:

Սովորականին նման, Եուվենթուս այլ յաղթանակ մը արձանագրելով Փեսքարայի դէմ (3-0), աւելի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը: Սեմի Խետիրա (36-րդ), Մարիօ Մանտզուքիչ (63-րդ) եւ Հեռնանես (69-րդ) նշանակեցին Եուվենթուսի երեք անպատասխան կոլերը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Արսենալ | 1-1 |
| Քրիսթալ Փալաս – Մանչեսթըր Սիթի | 1-2 |
| Էվըրթըն – Սուանզի | 1-1 |
| Սաութհեմփթըն – Լիվըրփուլ | 0-0 |
| Սթոք Սիթի – Պուրնըմաութ | 0-1 |
| Սանտըրլենտ – Հալ Սիթի | 3-0 |
| Ուաթֆորտ – Լայսթըր Սիթի | 2-1 |
| Թոթենհամ – Ուեսթ Համ | 3-2 |
| Միտըլզպորօ – Չելսի | 0-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ուեսթ Պրոմուիչ (11) – Պըրնլի (9) | 22:00 |
ՍՊԱՆԻԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Տեփորթիւօ Քորունա – Սեւիլլա | 2-3 |
| Պարսելոնա – Մալակա | 0-0 |
| Էյպար – Սելթա Վիկօ | 1-0 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ռէալ Մատրիտ | 0-3 |
| Ալաւես – Էսփանիոլ | 0-1 |
| Վալենսիա – Կրանատա | 1-1 |
| Սփորթինկ Խիխոն – Ռէալ Սոսիետատ | 1-3 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Վիարէալ | 1-0 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Լեկանես (17) – Օսասունա (19) | 21:45 |
ԻՏԱԼԻԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Քիեւօ Վերոնա – Քալիարի | 1-0 |
| Ուտինեզէ – Նափոլի | 1-2 |
| Եուվենթուս – Փեսքարա | 3-0 |
| Սամտորիա – Սասուոլօ | 3-2 |
| Աթալանթա – Ա. Էս. Ռոմա | 2-1 |
| Պոլոնիա – Փալերմօ | 3-1 |
| Քրոթոնէ – Թորինօ | 0-2 |
| Էմփոլի – Ֆիորենթինա | 0-4 |
| Լացիօ Ռոմա – Ճենովա | 3-1 |
| Ա. Սէ. Միլան – Ինթեր Միլան | 2-2 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Օկզպուրկ – Հերթա Պերլին | 0-0 |
| Մէօնշընկլատպախ – Քէօլն | 1-2 |
| Տարմսթատթ – Ինկոլսթատթ | 0-1 |
| Մայնց-05 – Ֆրայպուրկ | 4-2 |
| Վոլֆսպուրկ – Շալքէ | 0-1 |
| Պորուսիա Տորթմունտ – Պայէրն Միւնիխ | 1-0 |
| Հոֆընհայմ – Համպուրկ | 2-2 |
| Վերտըր Պրեմըն – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-2 |
ՖՐԱՆՍԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Փարիզ Սեն Ժերմեն – Նանթ | 2-0 |
| Նանսի – Տիժոն | 1-0 |
| Ռենն – Անժէ | 1-1 |
| Պասթիա – Մոնփելիէ | 1-1 |
| Թուլուզ – Մես | 1-2 |
| Կենկան – Պորտօ | 1-1 |
| Մարսէյ – Քան | 1-0 |
| Սենթ Էթիեն – Նիս | 0-1 |


