
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, երէկ գիշեր կատարուեցան ութ ճակատումներ:
Պարսելոնա, որ հիւրն էր Մանչեսթըր Սիթիի, 3-1 արդիւնքով պարտուած հեռացաւ Անգլիայէն:
Թէեւ Լիոնել Մեսսի 21-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը, սակայն անգլիական կազմը պատասխանեց երեք անգամ եւ պատճառ դարձաւ, որ Պարսա կրէ իր առաջին պարտութիւնը, յաջորդական երեք յաղթանակէ ետք:
Ռոպերթ Լեվանտովսքիի նշանակած երկու կոլերուն շնորհիւ (34-րդ` փենալթիով եւ 74-րդ), Պայէրն Միւնիխ 2-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ ՓՍՎ Այնտհովընի դաշտէն:
Պայէրնի նման օտար դաշտի վրայ յաղթանակ արձանագրեցին նաեւ Փարիզ Սեն Ժերմեն եւ Արսենալ:
Աթլեթիքօ Մատրիտ 2-1 արդիւնքով յաղթեց Ռոսթովի, շնորհիւ` Անթուան Կրիզմանի նշանակած երկու կոլերուն (29-րդ եւ 90-րդ):
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Փարիզ Սեն Ժերմեն | 1-2 |
| Լուտոկորեց – Արսենալ | 2-3 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Նափոլի | 1-1 |
| Պենֆիքա – Տինամօ Քիեւ | 1-0 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Սելթիք | 1-1 |
| Մանչեսթըր Սիթի – Պարսելոնա | 3-1 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ռոսթով | 2-1 |
| ՓՍՎ Այնտհովըն – Պայէրն Միւնիխ | 1-2 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Մոնաքօ – Մոսկուայի Բանակայիններ | 21:45 |
| Թոթենհամ – Պայէր Լեւերքուզըն | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ – Սփորթինկ Լիզպոն | 21:45 |
| Լեկիա Վարշաւա – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Քոփենհակըն – Լայսթըր Սիթի | 21:45 |
| Փորթօ – Ֆ. Ք. Պրիւժ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Լիոն | 21:45 |
| Սեւիլլա – Տինամօ Զաղրեպ | 21:45 |


