
Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնին ընտրութիւնները տեղի ունեցան Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնին կեդրոնատեղիին մէջ, ներկայութեամբ` Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան հարցերու նախարարութեան ներկայացուցիչներ Ալի Հազերի եւ Նաժի Համմուտի:
Կազմուած էր երկու ցանկ:
Առաջինը կը գլխաւորէր Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի նախագահ Ռոլան Սաատէ, իսկ երկրորդը` Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Նաամթալլա Պաժժանի:
Ընտրութիւններուն մասնակցեցան 21 ակումբներու 21 ներկայացուցիչները:
Ֆետերասիոնի նոր անդամներ ընտրուեցան հետեւեալ անձերը.
Ֆիլիփ Պաժժանի (21 ձայն), Ռոլան Սաատէ (15), Քաթիա Ռաշետ, Էլի Սաատէ, Եահիա Մաքքի, Էլի Տագէսեան, Մարիա Գէորգեան (13), Նուրէտտին Քոշ եւ Ուասիմ Հաուլի (12): Իսկ պարտուողները, ստացան հետեւեալ ձայները, Նաամթալլա Պաժժանի, Մարիպել Շեհապ, Ժան Ղաուի (9), Խալետ Մուժահես, Սալահ Ֆարրան (8), Կրեթթա Թասլաքեան, Սիմոն Պաթթանի (7) եւ Ժան Քլոտ Ռապպաթ (6):
Աւարտին տեղի ունեցաւ պաշտօններու բաժանում` հետեւեալ ձեւով.
Ռոլան Սաատէ (նախագահ), Եահիա Մաքքի (փոխնախագահ), Էլի Սաատէ (ընդհանուր քարտուղար), Ուասիմ Հաուլի (գանձապահ), Ֆիլիփ Պաժժանի (հաշուապահ), Նուրէտտին Քոշ, Քաթիա Ռաշետ, Մարիա Գէորգեան եւ Էլի Տագէսեան (խորհրդականներ):
Նշենք, որ նոր ֆետերասիոնը պիտի պաշտօնավարէ յառաջիկայ չորս տարիներուն ընթացքին:
 
			

