
Բաւական զօրաւոր կազմ մը ունեցող եւ «Էն. Պի. Էյ.»-ի անուանի մարզիկներով հարուստ Միացեալ Նահանգներու տղոց պասքեթպոլի կազմը երէկ գիշեր հանդիսացաւ Ռիօ-2016-ի պասքեթպոլի մրցաշարքին յաղթականը, երբ աւարտականին 30 կէտի տարբերութեամբ` 96-66 արդիւնքով (19-15, 33-14, 27-14 եւ 17-23) յաղթեց Սերպիոյ:
Սպանիա տիրացաւ պրոնզ մետալին կէտի մը տարբերութեամբ միայն` 89-88 արդիւնքով (23-17, 17-21, 27-26 եւ 22-24) յաղթելով Աւստրալիոյ:

Միացեալ Նահանգներէն բաւական տպաւորիչ մրցում մը կատարեց Քեւին Տիւրընթ, որ նշանակեց 30 կէտ եւ մեծապէս օգտակար դարձաւ իր խումբին, որ 15-րդ անգամն ըլլալով հանդիսանայ ողիմպիականի ոսկի մետալակիր:
Այսպիսով, Միացեալ Նահանգներ տիրացան Ռիոյի ողիմպիական խաղերուն 306-րդ եւ վերջին ոսկի մետալին:
Ինչ կը վերաբերի մետալներուն վերջնական դասաւորումին առաջին երեքին դասաւորումը հետեւեալն է (ամբողջական ցանկը` վաղուան մեր մարզական էջով).
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Միացեալ Նահանգներ | 46 | 37 | 38 | 121 |
| 2.- Անգլիա | 27 | 23 | 17 | 67 |
| 3.- Չինաստան | 26 | 18 | 26 | 70 |


