Ժամայքացի վազող Ուսէյն Պոլթ նախորդ շաբաթավերջին տիրացաւ ողիմպիականի իր 9-րդ ոսկի մետալին (3-րդը` Ռիօ-2016-ին):
Տղոց 4×100 մեթր վազքի մրցումներուն, ան իր ազգակիցներուն հետ տիրացաւ ոսկի մետալին` արձանագրելով 37″ 27 արդիւնք մը:
Արծաթ մետալին տիրացաւ Ճափոն (37″ 60), իսկ պրոնզ մետալին` Քանատա (37″ 64):