Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Ուտելէն Չկշտացա՞ք

August 12, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Սպարտակ-ՂարաբաղցյանՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ

Ժամանակակից Թուրքիայի քարտէսը Վազգէնը փռել էր սեղանին ու կարմիր մատիտով հատ-հատ օղակել քաղաքներ, գիւղեր, շէներ, աւաններ, գետեր ու լեռներ: Մի ժամանակ դրանք հայահունչ ու հայաշէն են եղել, ու հիմա, Վազգէնի կողմից վերաքննութեան ենթարկուելուց յետոյ, քարտէսն ասես ամօթից կարմրել էր:

– Քեզ որ մնայ, Թուրքիան ոտքից գլուխ կը հայացնես,- մտերմիկ կատակելով ասացի ես:

– Չէ՜, աղբրօ, ես սահմանը չեմ անցել. մերը մեզ կը բաւէ: Մնացածը թողել եմ յոյնին, պուլկարին, սերպին, ասորուն… Թող նրանք էլ իրենց բաժինները ներկեն` տեսնեմ տակը թուրք-Թուրքիա կը մնա՞յ…

Յետոյ, ուշադրութիւնս հրաւիրելով քարտէսին, հարցրեց.

– Նայի՛ր, ինչի է նման:

– Լէշի,- առանց երկմտելու պատասխանեցի հարցին:

– Հոտա՜ծ լէշի,- աւելի պատկերաւոր ասաց նա ու համոզուած աւելացրեց,- վաղ թէ ուշ սրա հերթն էլ կը գայ:

– Աստուած ձայնդ լսի,- թերհաւատ ասացի ես ու փորձեցի թերհաւատութիւնս արդարացնել,- թուրքը հայի նման չէ, ելքը կը գտնի…. Մատիտով քարտէսին ի՛նչ կ՛ուզես գրիր, ո՛նց կ՛ուզես շտկիր, մեզ մտիկ անողն ո՞վ է…

Ասածս հաստատ սրտովը չէր: Հայեացքը նորից գամեց քարտէսին ու մատը դնելով կարմիր օղակի մէջ առած կէտին` ասաց.

– Քրտերի մայրաքաղաքն է, իրենք են հռչակել:

– Գիտեմ, նախկին Տիգրանակերտն է, հիմա Տիարպեքիր են ասում:

– Անցած ամիս այնտեղ էի, քրտացած հարազատներիս գտայ` Կարօտին ու Մեսրոպին…,- մի պահ լռեց, յետոյ շարունակեց,- մեռնեմ էլ հոգս չէ, ուզածս արի, գտայ արեանս փակ դուռը բացող բանալին…- Ու պատմեց տիարպեքիրեան այս դրուագը.

«Արեւը կրակ էր թափում: Անտանելի է Տիարպեքիրի (Տիգրանակերտի) շոգը: Հալէպի շոգը նրա դէմ ի՞նչ է` զով քամի… Քաղաքի հին պարիսպների հարեւանութեամբ զովասուն մի սրճարան էինք գտել ու վերագտած հարազատներիս հետ սուրճ, հետն էլ պաղ-պաղ օշարակ էինք վայելում: Նրանցից մէկը, կարծեմ Կարօտն էր, ասաց.

– Քեռի՛, տեղի մեծերէն մէկը կը փափաքի հետդ հանդիպել: Դէմ չե՞ս:

– Սիրո՜վ, ինչո՞ւ չէ, սիրո՜վ, կանչիր թող գայ,- ասացի:

Լուր տուին: Քիչ յետոյ եկաւ: Հագուկապից երեւում էր, որ բարձրաստիճան հոգեւորական է: Նստեց, քաղաքավարի երեւալու համար որպիսութիւնս հարցրեց, յետոյ Երեւանից, Հայաստանից, նոյնիսկ Ղարաբաղից հարցուփորձ արեց: Վարժ քրտերէնս նրան զարմացրել էր: Ասացի, որ նոյն չափով թրքերէնով ու արաբերէնով էլ եմ խօսում:

– Ժամանակին Սասնոյ քրտերն էլ վարժ հայերէն գիտէին,- ասաց եկուորն ու մեղքը իրենից հեռու հրելով` շարունակեց,- թուրքը մէջերնիս մտաւ, յարամեց…

– Ո՛վ էլ լինի քիւրտը` քաղաքապետ, թէ թաղապետ, շէյխ թէ հոգեւորական, նախարար թէ նախրապան, մէկ է, Տիարպեքիր, Սասուն գնացած հայը նրանց համար ոսկեխոյզ է` մեծ պապի, մեծ հօր «պահած» ոսկիները փնտռելու եկած մէկը: Սա էլ նոյն խելքին էր,- շարունակեց Վազգէնը,- հարցմունք-հարցմունքով վերջը իր ուզած հարցին եկաւ.

– Մեծ հօրդ ոսկիների ետեւից ե՞ս եկել,- խորամանկ ժպիտով հարցրեց քիւրտը:

– Այո՛,- կտրուկ, առանց քաշուելու պատասխան տուի եւ ուղիղ նայեցի աչքերի մէջ: Ժպիտը դէմքից փախաւ, լրջացաւ: Յետոյ խորհրդաւոր, գրեթէ շշուկով հարցրեց.

– Գտա՞ր…

– Ի հարկէ գտայ…,- եկուորի աչքերը փայլեցին.

– Քարտէս էի՞ր բերել,- նուաղած ձայնով հարցրեց քիւրտը:

– Արեան ճանապարհը քարտէսով չեն փնտռում:

Քիւրտը հաստատ չհասկացաւ ասածիս միտքն ու կրկին հարց.

– Շա՞տ էր…

Տեսնելով, որ քիւրտն իրօք չի հասկացել ասածիս իմաստը, կամ էլ ձեւ է անում, Կարօտին ու Մեսրոպին ցոյց տալով ասացի.

– Այս երկուսի քաշով մէկ…

Եկուորը հատ-հատ նայեց Կարօտին, Մեսրոպին ու պարտուած մարդու պէս հափռեց արծաթէ համրիչն ու ոտքի կեցաւ` ասելով.

– Մզկիթ գնալուս ժամն է, կը ներէք…

Ես էլ ոտքի ելայ` հրաժեշտ տալու նրան: Քաղաքավարութիւնից դրդուած ձեռք թօթուեցին, ողջագուրուեցինք… Քիւրտը, չգիտեմ ինչո՛ւ, ողջագուրուելիս արաբերէնով ականջիս ասաց.

– Մի քանի տարի առաջ լինէր, քեզ հում-հում կ՛ուտէին…

Ես էլ նրան թրքերէնով պատասխանը տուի.

– Հայ ուտելուց չկշտացա՞ք…

… Ամէն տարի ապրիլին Կարօտն ու Մեսրոպը Սասունի ձորերից մի խտիտ վայրի ծաղիկներ են բերում Երեւան, մի մասը տանում Ծիծեռնակաբերդ, մի մասն էլ Վազգէնի շիրմաքարին դնում… Այս անգամ Սասունից բերուած արնաներկ ծաղիկներն ասես Թուրքիայի քարտէսին արուած Վազգէնի կարմիր օղակներից էր փնջուել…

08/08/2016

 

Նախորդը

50 Տարի Առաջ (12 Օգոստոս 1966)

Յաջորդը

«Հայ Ըլլար` Չէ՞ր Ըլլար»

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.