
«Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին Փարակուէյ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրելով Միացեալ Նահանգներէն, դուրս մնաց մրցաշարքէն` նկատի ունենալով, որ գրաւեց Ա. խմբակին 4-րդ եւ վերջին դիրքը:
Քլինթ Տեփսի նշանակեց մրցումին միակ կոլը (27-րդ):
Թէեւ Քոլոմպիա 3-2 արդիւնքով պարտուեցաւ Քոսթա Ռիքայէն, սակայն անցաւ յաջորդ հանգրուան` Միացեալ Նահանգներուն նման 6 կէտ ունենալուն շնորհիւ:
Դ. խմբակին մաս կազմող Արժանթին արձանագրեց իր երկրորդ յաջորդական յաղթանակը` 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով Փանաման:
Յաղթական կազմին մարզիկներէն Լիոնել Մեսսի հեթրիք մը իրագործեց (68-րդ, 87-րդ եւ 90-րդ):
Ստորեւ` Ա. եւ Դ. խմբակներուն դասաւորումը.
Ա. ԽՄԲԱԿ | |
| ԿԷՏ | |
| 1.- Միացեալ Նահանգներ | 6 (5-2) |
| 2.- Քոլոմպիա | 6 (6-4) |
| 3.- Քոսթա Ռիքա | 4 (3-6) |
| 4.- Փարակուէյ | 1 (1-3) |
Դ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Արժանթին | 6 (7-1) |
| 2.- Չիլի | 3 (3-3) |
| 3.- Փարակուէյ | 3 (2-6) |
| 4.- Պոլիվիա | 0 (2-4) |


