Երէկ, «Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ Գ. խմբակին մէջ կատարուեցան երկու ճակատումներ:
Ուրուկուէյ, որ իր կատարած առաջին մրցումին պարտութիւն մը կրած էր, երէկ 1-0 արդիւնքով իր երկրորդ պարտութիւնը կրելով Վենեզուելայէն դուրս մնաց մրցաշարքէն:
Մրցումին միակ կոլը նշանակեց Սալոմոն Ռոնտոն (36-րդ):
15 անգամ այս մրցաշարքին ախոյեանը հանդիսացած (մրցանիշ մը) Ուրուկուէյի այս անակնկալ պարտութիւնը բնականաբար եղաւ քիչ մը դժուար` անոր համակիրներուն համար:
Վենեզուելայի հետ քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց Մեքսիքա, որ 2-0 արդիւնքով յաղթեց Ժամայքայի: Խաւիէ Հեռնանտեզ (18-րդ) եւ Օրիպէ Փերալթա (81-րդ) նշանակեցին մեքսիքացիներուն կոլերը:
Ստորեւ` Գ. խմբակին դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Մեքսիքա | 6 (5-1) |
| 2.- Վենեզուելա | 6 (2-0) |
| 3.- Ուրուկուէյ | 0 (1-4) |
| 4.- Ժամայքա | 0 (0-3) |


