«Մունտօ Տեփորթիվօ» կը յայտնէ, որ 15-16 սեպտեմբերին Յունաստանի մայրաքաղաք Աթէնքի մէջ տեղի պիտի ունենայ «Եու. Է. Էֆ. Ա.»-ին համագումարը, որուն ընթացքին տեղի պիտի ունենան նախագահական ընտրութիւնները:
«Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախագահի պաշտօնին համար թեկնածու ներկայացած են` Միքայէլ Վան Փրաակ (Հոլանտա), Անխել Մարիա Վիլիար (Սպանիա) եւ Ալեքսանտր Սեֆերին (Սլովենիա):
Նշենք, որ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախկին նախագահն էր ֆրանսացի Միշել Փլաթինի, որ այժմ որակազրկուած է: