
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը հաղորդեց, որ չորեքշաբթի, 4 մայիսին տեղի պիտի ունենայ Հայաստանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի աւարտական մրցումը` Բանանցի եւ Միքայի միջեւ:
Այս մրցումը, որ պիտի սկսի ժամը 19:00-ին` Երեւանի ժամանակացոյցով, տեղի պիտի ունենայ հանրապետական մարզադաշտին վրայ:
Բանանց Հայաստանի անկախութեան այս տիտղոսին տիրացած է 2 անգամ (1992-ին եւ 2007-ին), իսկ Միքա` 6 անգամ (2000, 2001, 2003, 2005, 2006 եւ 2011):
Մինչեւ աւարտական հասնիլը, Բանանց յաղթեց Ուլիսին եւ Ալաշկերտին, մինչ Միքա` Շիրակին եւ Գանձասար Կապանին:


