Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ Հուփս իր դաշտին վրայ (օդակայանի ճամբան) հիւրընկալեց ՀՄԸՄ Անթիլիասը:
Մրցումին 4 քորթըրներուն ալ, ՀՄԸՄ Անթիլիասի աղջիկները տիրապետելով տարին վերջնական յաղթանակը` 62-35 արդիւնքով (18-8, 14-7, 20-15 եւ 10-5):
Երէկուան այս մրցումին ՀՄԸՄ Անթիլիասի կէտերը նշանակեցին` Սանտրա Նաժըմ (12 կէտ), Քաթերին Հաժ (10), Լէյլա Ֆարես, Մեղրի Թորոսեան (9-ական), Մակի Զաքարեան, Տանիելա Սաուայա (5-ական), Այտա Պախոս (4), Նաթալի Սվաճեան (3), Բալիկ Սեմերճեան, Ճոյս Սալիպա (2-ական) եւ Ֆէյ Փրենս (1):
Դարձի 6-րդ եւ նախավերջին հանգրուանին, ՀՄԸՄ Անթիլիաս կը մրցի Անդրանիկ Պէյրութի դէմ, իսկ վերջին հանգրուանին` Ռիատի Պէյրութի դէմ: