
Ֆորտէի մէջ (Նորվեկիա) նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ Եւրոպայի ծանրաբարձութեան ախոյեանութիւնը:
Այս ախոյեանութիւնը աւարտեցաւ Հայաստանի ըմբիշներուն զգալի տիրապետութեամբ նկատի ունենալով, որ հայրենի երեք ըմբիշներ հանդիսացան Եւրոպայի ախոյեան, իսկ երկու ուրիշներ` փոխախոյեան:
Ասկէ բացի, Հայաստան մետալներու դասաւորման մէջ գրաւեց առաջին դիրքը:
– Հայաստան Գրաւեց Առաջին Դիրքը`
Խմբային Դասաւորման Մէջ
– Խուրշուտեան` Եւրոպայի Կրկնակի Ախոյեան
Շաբաթ, 16 ապրիլին, Նորվեկիոյ մէջ աւարտեցաւ Եւրոպայի ծանրաբարձութեան ախոյեանութիւնը:
Հայաստանի հաւաքականը խմբային դասաւորման մէջ գրաւեց պատուաւոր առաջին դիրքը` ընդամէնը տիրանալով 18 մետալի. 8 ոսկի (5 փոքր), 7 արծաթ եւ 3 պրոնզ մետալ:
2-րդ դիրքը գրաւեց Թուրքիա` 12 մետալով (8 ոսկի, 2 արծաթ եւ 2 պրոնզ):

Հայ ծանրաբարձներէն Եւրոպայի ախոյեանի կոչումը նուաճեցին Հռիփսիմէ Խուրշուտեան, Նազիկ Աւտալեան եւ Անդրանիկ Կարապետեան:

Վերջին օրը, գերծանր կշիռի պայքարին, Գոռ Մինասեան հանդիսացաւ Եւրոպայի փոխախոյեան:
Ինչ կը վերաբերի աղջկանց 75 եւ վեր դասակարգի մրցումներուն, Եւրոպայի զօրաւորագոյն ծանրաբարձը ճանչցուեցաւ Հռիփսիմէ Խուրշուտեան:
Առաջին անգամ ան բարձրացուց 113 քկ, իսկ երկրորդին` 137 քկ:
Ընդամէնը ան բարձրացնելով 250 քկ, հանդիսացաւ Եւրոպայի կրկնակի ախոյեան:
Նշենք, որ այս դասակարգին մէջ ելոյթ ունեցաւ նաեւ Հայաստանի այլ ներկայացուցիչ մը` 17 տարեկան Արփինէ Դալալեան, որ բարձրացնելով 213 քկ, գրաւեց 6-րդ դիրքը:
Այստեղ նաեւ պէտք է նշել, որ Հռիփսիմէ Խուրշուտեան 2-րդ անգամ ըլլալով կը դառնայ Եւրոպայի ախոյեան: Առաջին անգամ ան ախոյեանի տիտղոսին արժանացած էր 2007-ին, երբ ոսկի մետալի տիրացած էր 75 քկ դասակարգի մրցումներուն:
Ստորեւ` մետալներուն վերջնական դասաւորումը.
|
ՈՍԿԻ |
ԱՐԾԱԹ |
ՊՐՈՆԶ |
|
| 1.- ՀԱՅԱՍՏԱՆ |
8 |
7 |
3 |
| 2.- Թուրքիա |
8 |
2 |
2 |
| 3.- Ուքրանիա |
6 |
3 |
2 |
| 3.- Ռուսիա |
5 |
7 |
2 |
| 5.- Ռումանիա |
4 |
4 |
7 |
| 6.- Վրաստան |
3 |
3 |
0 |
| 7.- Ազրպէյճան |
3 |
0 |
1 |
| 8.- Իտալիա |
2 |
4 |
3 |
| 9.- Լեհաստան |
2 |
3 |
5 |
| 10.- Լաթվիա |
2 |
1 |
2 |


