Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները: Հրապարակուեցաւ նաեւ այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Ինչ կը վերաբերի կախակայուած մարզիկներուն, այդ շարքը եղաւ քիչ մը երկար` նկատի ունենալով, որ աւելի քան երեսուն մարզիկներ իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն պատճառով մէկական մրցումով կախակայուեցան:
Ֆետերասիոնը շնորհաւորեց Հըրրիէ Ռիատի – Սայտան (ֆութսալ), որ յաղթելէ ետք Քալամունի (փլէյ-օֆ) բարձրացաւ Ա. դասակարգ: Վերջինս փոխադրուեցաւ Բ. դասակարգ:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 1 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նեպի Շիթ – Սալամ Զղարթա | 15:30 | Նեպի Շիթ |
| ՇԱԲԱԹ, 2 ԱՊՐԻԼ. | ||
| Անսար – Իժթիմահի | 15:30 | Պէյրութ |
| Սաժես – Շապապ Սահել | 15:30 | Պուրճ Համուտ |
| Սաֆա – Ռասինկ | 15:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 3 ԱՊՐԻԼ. | ||
| Նըժմէ – Շապապ Ղազիէ | 15:30 | Թրիփոլի |
| Թրիփոլի – Ահտ | 15:30 | Պուրճ Համուտ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 1 ԱՊՐԻԼ. | ||
| Ահլի Սայտա – Շեպիպեթ Մազրաա | 15:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 2 ԱՊՐԻԼ. | ||
| Մապարրա – Թատամոն Սուր | 15:30 | Ահտ |
| Ամալ Սալամ Զղարթա – Հիլալ Հարեթ Նաամէ | 15:30 | Զղարթա |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 3 ԱՊՐԻԼ. | ||
| Ախա Ահլի Ալէյ – ՀՄԸՄ | 15:30 | Պհամտուն |
| Ամալ Մաարաքէ – Ահլի Նապաթիէ | 15:30 | Սուր |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 3 ԱՊՐԻԼ. | ||
| ՀՄՄ – Իթթիհատ Հարեթ Նաամէ | 15:30 | Սաֆա |


