Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 9-րդ եւ վերջին հանգրուանին ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան երկու ճակատումներ:
Երկու այլ մրցումներ եւս տեղի կ՛ունենան շաբաթ, 26 մարտին, որմէ ետք արդէն իսկ կը հրապարակուի «ֆայնըլ-էյթ»-ի մրցումներուն յայտագիրը:
Այսօրուան երկու մրցումներն ալ պիտի սկսին միեւնոյն ժամուն, երեկոյեան ժամը 20:30-ին:
«Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ (Զուք) Թատամոն պիտի հիւրընկալէ ՀՄԸՄ-ը, մինչ երկրորդին Մութթահետ հիւրը պիտի ըլլայ Հուփսի` Միշել Մըրի անուան համալիրին մէջ:
ինչ կը վերաբերի շաբաթ օրուան մրցումներուն, Տիք Մըհտիի մէջ Շանվիլ պիտի հիւրընկալէ Լուէյզին, իսկ Մանարայի մէջ Ռիատի` Պիպլոսը:
Երկու մրցումներն ալ պիտի սկսին յետմիջօրէի ժամը 17:00-ին:
Վերջին հանգրուանի մրցումներուն նախօրեակին, այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
1.- Ռիատի | 13 | 2 | 41 |
2.- ՀՄԸՄ | 11 | 4 | 37 |
3.- Մութթահետ | 9 | 6 | 33 |
4.- Հուփս | 8 | 7 | 31 |
5.- Թատամոն | 8 | 7 | 31 |
6.- Պիպլոս | 8 | 7 | 31 |
7.- Սաժես | 5 | 11 | 26 |
8.- Լուէյզի | 3 | 12 | 21 |
9.- Շանվիլ | 3 | 12 | 21 |