«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ 1-16-րդ հանգրուանի դարձի մրցումներուն լոյսին տակ, երէկ 8 խումբեր հրաժեշտ տուին մրցաշարքին:
Մրցաշարքէն դուրս մնացին Մանչեսթըր Եունայթըտ, Թոթենհամ, Լացիօ Ռոմա եւ ուրիշներ:
Պորուսիա Տորթմունտ անցաւ յաջորդ հանգրուան` այս անգամ իր յաղթանակը արձանագրելով Թոթենհամի դաշտին վրայ:
Ստորեւ` 1-16-րդ հանգրուանի դարձի մրցումներուն արդիւնքները (փակագիծերուն մէջ` երթի մրցումներուն արդիւնքները).
| Պայէր Լեւերքուզըն – Վիարէալ | (0-2) 0-0 |
| Լացիօ Ռոմա – Սփարթա Փրակա | (1-1) 0-3 |
| Վալենսիա – Աթլեթիքօ Պիլպաօ | (0-1) 2-1 |
| Անտըրլեխթ – Շախտիոր Տոնեցք | (1-3) 0-1 |
| Պրակա – Ֆեներպահչէ | (0-1) 4-1 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Լիվըրփուլ | (0-2) 1-1 |
| Սեւիլլա – Պալ | (0-0) 3-0 |
| Թոթենհամ – Պորուսիա Տորթմունտ | (0-3) 1-2 |


