
Արարատ – Փիւնիկ մրցումով նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանը:
Գործող ախոյեանը` Փիւնիկ, յաղթանակ մը արձանագրելով (2-1) մօտեցաւ պարագլուխի դիրքը գրաւող Ալաշկերտին:
Արմէն Մանուչարեան (36-րդ) եւ Արթուր Քարտաշեան (57-րդ) նշանակեցին Փիւնիկի կոլերը:
Բանանց 2-0 արդիւնքով յաղթեց Ալաշկերտին, իսկ Միքա` Շիրակին (1-0):
Գանձասար Կապան 3-0 արդիւնքով յաղթեց Ուլիսին (ի բացակայութեան):
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 35 (30-14) |
| 2.- Փիւնիկ | 33 (33-13) |
| 3.- Շիրակ | 27 (20-18) |
| 4.- Արարատ | 26 (19-18) |
| 5.- Գանձասար Կապան | 25 (22-21) |
| 6.- Բանանց | 20 (22-22) |
| 7.- Միքա | 18 (14-19) |
| 8.- Ուլիս | 2 (8-43) |


