Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, թէեւ պիտի կատարուին հերթական մրցումները, սակայն այդքան ալ զօրաւոր ճակատումներ չկան:
Գերմանիոյ մէջ տեղի պիտի ունենայ բաւական զօրաւոր եւ կարելի է ըսել ախոյեանութեան տիտղոսը գրեթէ որոշող ճակատում մը, երբ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ այսօր հիւրը ըլլայ Պորուսիա Տորթմունտին:
Տորթմունտ ամէն գնով յաղթանակի պէտք ունի, որպէսզի կէտերու տարբերութիւնը նուազեցնէ երեքի: Այլապէս, բաւական դժուար պիտի ըլլայ յառաջիկային զսպել Պայէրնը:
Այսօր բոլորին ալ ուշադրութեան առարկան պիտի ըլլայ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ սքանչելի արդիւնք կ՛արձանագրէ գերմանական իր ակումբին հետ: Մրցումը պիտի սկսի երեկոյեան ժամը 19:30-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
|
ԱՆԳԼԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Թոթենհամ (2) – Արսենալ (3) | 14:45 |
| Չելսի (10) – Սթոք Սիթի (7) | 17:00 |
| Էվըրթըն (11) – Ուեսթ Համ (6) | 17:00 |
| Մանչեսթըր Սիթի (4) – Ասթոն Վիլա (20) | 17:00 |
| Նիւքասըլ (19) – Պուրնըմաութ (15) | 17:00 |
| Սաութհեմփթըն (9) – Սանտըրլենտ (17) | 17:00 |
| Սուանզի (16) – Նորուիչ (18) | 17:00 |
| Ուաթֆորտ (12) – Լայսթըր Սիթի (1) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Քրիսթալ Փալաս (14) – Լիվըրփուլ (8) | 15:30 |
| Ուեսթ Պրոմուիչ (13) – Մանչեսթըր Եունայթըտ (5) | 18:00 |
|
ՍՊԱՆԻԱ. 28-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ԱՅՍՕՐ | |
| Ռէալ Մատրիտ (3) – Սելթա Վիկօ (6) | 17:00 |
| Վիարէալ (4) – Լաս Փալմաս (15) | 19:15 |
| Կեթաֆէ (16) – Սեւիլլա (5) | 21:30 |
| Տեփորթիւօ Քորունա (12) – Մալակա (11) | 23:00 |
| ՎԱՂԸ | |
| Ռէալ Պեթիս (13) – Կրանատա (18) | 13:00 |
| Էյպար (8) – Պարսելոնա (1) | 17:00 |
| Ռէալ Սոսիետատ (10) – Լեվանթէ (20) | 19:15 |
| Սփորթինկ Խիխոն (19) – Աթլեթիքօ Պիլպաօ (7) | 19:15 |
| Վալենսիա (9) – Աթլեթիքօ Մատրիտ (2) | 21:30 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Էսփանիոլ (14) – Ռայօ Վայեքանօ (17) | 21:30 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ԱՅՍՕՐ | |
| Օկզպուրկ (13) – Պայէր Լեւերքուզըն (7) | 16:30 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ (16) – Ինկոլսթատթ (9) | 16:30 |
| Քէօլն (10) – Շալքէ (6) | 16:30 |
| Շթութկարթ (12) – Հոֆընհայմ (17) | 16:30 |
| Վերտըր Պրեմըն (15) – Հանովըր-96 (18) | 16:30 |
| Վոլֆսպուրկ (8) – Մէօնշընկլատպախ (4) | 16:30 |
| Պորուսիա Տորթմունտ (2) – Պայէրն Միւնիխ (1) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Մայնց-05 (5) – Տարմսթատթ (14) | 16:30 |
| Համպուրկ (11) – Հերթա Պերլին (3) | 18:30 |


