
Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան ֆայնըլ-սիքսի մրցումներուն 4-րդ հանգրուանին ծիրին մէջ, ՀՄԸՄ Պուրճ Համուտ բաւական կարեւոր յաղթանակ մը արձանագրեց, երբ 4-2 արդիւնքով յաղթեց իր մրցակիցին` Հալուսիէին:
Այս յաղթանակը կարեւոր էր այն իմաստով, որ Հալուսիէ բաւական մեծ փորձառութիւն ունի ֆութսալի ախոյեանութեան մրցումներուն, իսկ երկրորդ` անոր համար որ ՀՄԸՄ իր 2-0 ուշացումը վերածեց 4-2 արդիւնքով յաղթանակի:
Այժմ, 3-րդ դիրքը գրաւող ՀՄԸՄ Պուրճ Համուտ 2 կէտով միայն ետ կը մնայ նոյնինքն Հալուսիէէն, որ վերջին հանգրուանին պիտի մրցի պարագլուխի դիրքը գրաւող Հուրիէի դէմ, իսկ ՀՄԸՄ-ի մրցակիցը պիտի ըլլայ Ամալ Պիքֆայա:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Վաչէ Ղուկասեան (հեթրիք) եւ Ներսէս Գուլխանճեան:
Ստորեւ` դասաւորումը.
|
Յ. |
Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Հուրիէ |
4 |
0 | 0 | 25 | 7 |
12 |
| 2.- Հալուսիէ |
3 |
1 | 1 | 24 | 14 |
9 |
| 3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ |
2 |
1 | 1 | 17 | 18 |
7 |
| 4.- Ամալ Պիքֆայա |
1 |
2 | 1 | 10 | 13 |
4 |
| 5.- Ահլի Սայտա |
0 |
2 | 2 | 8 | 20 |
2 |
| 6.- Ներքին ապահովութեան ուժեր |
0 |
4 | 0 | 14 | 26 |
0 |


