Պուլկարիոյ մայրաքաղաք Սոֆիայի մէջ տեղի ունեցող Սթրանճայի կռփամարտի միջազգային մրցաշարքը աւարտեցաւ հայ մարզիկներուն համար:
Հայաստանի վերջին պատուիրակը` Նարեկ Մանասեան (91 քկ), առաջին իսկ մենամարտին պարտուեցաւ Պուլկարիան ներկայացնող Քրիսթիան Տիմիթրովէն, կը յայտնէ ArmSport.am:
Այսպիսով, Հայաստանի հաւաքականը Պուլկարիոյ մայրաքաղաքէն Երեւան կը վերադառնայ ձեռնունայն, առանց մետալի:
Նշենք, որ մրցաշարքին կը մասնակցէին` Արթուր Յովհաննիսեան (49 քկ), Նարեկ Աբգարեան (52 քկ), Արամ Աւագեան (56 քկ), Սամուէլ Բարսեղեան (60 քկ), Յովհաննէս Պաչքով (64 քկ), Արման Դարչինեան (69 քկ), Արման Յովիկեան (75 քկ), Նարեկ Մանասեան (91 քկ) եւ Անուշ Գրիգորեան (51 քկ):