Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փետրուարեան Ապստամբութիւնը Եւ Հայ-Թուրքական Առնչութիւնները

February 22, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tat_022216

Հայոց պատմութեան վերջին 100-ամեայ պատմութեան վիճելի դրուագներից մէկը ընդդէմ պոլշեւիկների` քեմալականներից օգնութիւն ակնկալելու հայերի դիմումն է 1921-ի փետրուարին: Քաղաքական գործիչները կամ բոլոր նրանք, ովքեր ձգտում են «հարուածել» ՀՅԴ-ին, ժամանակ առ ժամանակ յիշեցնում են այս դրուագը: ՀՅԴ որոշ գործիչներ, հայաստանցի պատմաբաններ, լաւ տեղեակ չլինելով պատմական մանրամասներին, ի պատասխան բացատրում են, որ Սիմոն Վրացեանը ուղղակի սխալ քայլ է կատարել: Իրականում ինչպէ՞ս է դա եղել: Արդեօք հայերը, ՀՅԴ-ն կամ Հայրենիքի փրկութեան կոմիտէն, օգնութիւն խնդրե՞լ են ջարդարար թուրքերից:

Նախքան այս պատմութեանը անդրադառնալը` յիշեցնենք, որ առաջին պետութիւնը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, հէնց թուրքերն էին` Օսմանեան կայսրութիւնը: Դա տեղի ունեցաւ 1918-ի յունիսին` Պաթումի բանակցութիւնների ընթացքում: 1918-1920 թթ. հայերն ու թուրքերը ունէին դիւանագիտական յարաբերութիւններ: Հայաստանը ունէր դիւանագիտական ներկայացուցչութիւն Պոլսում, օսմանեան Թուրքիան` Երեւանում, ինչպէս նաեւ հիւպատոսութիւն` Ալեքսանդրապոլում (Գիւմրի): Այս նոյն շրջանում Հայաստանը դիւանագիտական յարաբերութիւններ ու դիւանագիտական ներկայացուցչութիւններ ունէր հարեւան միւս երեք երկրներում եւս` Իրան, Վրաստան եւ Ազրպէյճան:

Հայաստանի համար, թերեւս, դժուարագոյնը, պոլշեւիկեան Ռուսաստանի հետ լեզու գտնելն էր, որովհետեւ պոլշեւիկները ձգտում էին խորհրդայնացնել եւ խորտակել անկախ Հայաստանը, ինչը եւ արեցին 1920-ի վերջերին` համագործակցելով քեմալական Թուրքիայի հետ: 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին պոլշեւիկ-քեմալական համագործակցութեան արդիւնքում Պաքուից Երեւան հասած պոլշեւիկեան Հայյեղկոմը ՀՅԴ-ից ստացաւ իշխանութիւնը առանց կրակոցի: Ըստ պայմանաւորուածութեան, հայ պոլշեւիկները պէտք չէ հալածանքներ սկսէին ՀՅԴ գործիչների եւ հայ ժողովրդի նկատմամբ:

Տեղի ունեցաւ հակառակը: Մի կողմից պոլշեւիկներն էին բռնութիւններ կիրառում, միւս կողմից քեմալականները զաւթած Ալեքսանդրապոլի գաւառում: 1921թ. փետրուարի լոյս 10-ի գիշերը Երեւանում ձերբակալուեցին 200-ից աւելի դաշնակցականներ, եւ այս դէպքը եղաւ վերջին կաթիլը, որից յետոյ պայթեց ժողովրդական զայրոյթը ընդդէմ Հայյեղկոմի: Կոտայքի Զար գիւղում տեղի ունեցաւ խորհրդակցութիւն, որոշուեց յեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ նշանակուեց անկուսակցական սպայ Կուռօ Թարխանեանը, ով մի քանի ամիս առաջ Դրօյի կողքին Իգդիր-Մարգարա հատուածում մարտնչել էր թուրքական ուժերի դէմ:

Փետրուարի 18-ին ապստամբները գրաւեցին Երեւանը, Սիմոն Վրացեանի ղեկավարութեամբ ստեղծուեց Հայրենիքի փրկութեան կոմիտէ, Յեղկոմը հեռացաւ Արտաշատ-Վեդիի շրջան: Վրացեանը գրում է. «Իրար հետեւից սկսեցին գալ շնորհաւորելու օտար պետութիւնների ներկայացուցիչները: Մասնաւորապէս բուռն ուրախութիւն էր արտայայտում Անգարայի ներկայացուցիչ Պեհաէտտինը, որը շտապել էր առաջինը շնորհաւորել եւ շատ վշտացած էր երեւում, որ իրենից առաջ արդէն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհաւորել էին»:

Աբրահամ Գիւլխանդանեանի խօսքերով, նոր կառավարութիւնը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկուա, Թեհրան, Անգարա եւ Թիֆլիս` հաղորդելով Հայաստանում յեղաշրջման մասին: Ղամարլուի ճակատի հրամանատար խմբապետ Սմբատն առաջիններից էր, որ ապստամբութեան ընթացքում առաջարկեց օգնութիւն խնդրել թուրքերից:

Վրացեանի խօսքերով` «Այդ հարցը զբաղեցնում էր եւ ուրիշների մտքերը, նոյնիսկ` Քաջազնունու նման զգաստ մարդկանց, այնքան ատելութիւն կար դէպի Յեղկոմի իշխանութիւնն ու պոլշեւիզմն առհասարակ»: Քաջազնունին պատրաստակամութիւն յայտնեց գլխաւորել Անգարա գնալիք յանձնաժողովի նախագահի պաշտօնը:

Վրացեանի խօսքերով, Հայրենիքի փրկութեան կոմիտէն ձգտում էր «Նոր հիմքերի վրայ դնել հայ-թուրքական յարաբերութիւնները եւ փոխադարձ համաձայնութեամբ, թէկուզ զիջումներով, լուծել սահմանային վէճը», քանի որ կեանքի փորձը ցոյց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյութեան համար «ամէնից առաջ անհրաժեշտ է թուրքական բարեացակամութիւնը»:

«Ապստամբութիւնից առաջ Երեւանի թուրք հիւպատոսը վստահեցրել էր, որ Թուրքիան խիստ չէզոքութիւն կը պահպանի: Նոյնիսկ թուրքական հրամանատարութիւնը Նախիջեւանի թուրքերին հրահանգել էր մնալ չէզոք եւ չկռուել հայերի դէմ: Երեւանի թուրքերը բարեկամական տրամադրութիւն էին ցոյց տալիս: Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որեւէ պատրուակով մտնել Երեւան: Մենք աշխատում էինք ամէն կերպ ցոյց տալ մեր բարեկամութիւնը թուրքերին եւ նրանց ներշնչել հաւատ դէպի մեզ: Նոյնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինուորական օգնութիւն պոլշեւիկների դէմ: Այդ նպատակով յատուկ սպայ ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարութեան մօտ: Մենք գիտէինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը եւ ներշնչել վստահութիւն դէպի մեզ: Պէտք է մէկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է», գրում է Վրացեանը:

Շիրակի նահանգապետ Կարօ Սասունու խօսքերով` «Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը եւ հնարաւոր խոհեմութիւնը գործադրում` գոնէ ժամանակաւորապէս Թուրքիան հանդարտ պահելու: Կոմիտէն իր մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զօրքեր, բացի նրանից ռազմամթերք խնդրելուց: Եթէ ստանար, շատ լաւ կը լինէր»:

1921-ի փետրուարի 18-ին ՀՅԴ-ն տապալեց Հայյեղկոմին եւ Հայաստանը ղեկավարեց մինչեւ ապրիլի 2-ը, սակայն անզօր էր դիմադրել ռուս պոլշեւիկներին, որոնք արդէն խորհրդայնացրել էին Ազրպէյճանն ու Վրաստանը: Այս 42 օրերի ընթացքում ՀՅԴ-ն որեւէ օգնութիւն թուրքերից չի ստացել: Ճիշդ է նաեւ, որ այդ ընթացքում, երբ հայ ժողովուրդը կռւում էր Հայաստան ներխուժած պոլշեւիկեան բանակի դէմ, թուրքերի կողմից թշնամական գործողութիւններ` հարուածներ թիկունքից, չեն արձանագրուել:

Յաւելենք, որ Հայաստանի խորհրդայնացումից եւ Խորհրդային Միութեանը կցուելուց յետոյ մի քանի տարի պահպանուեցին Հայաստան-Թուրքիա դիւանագիտական յարաբերութիւնները: Խորհրդային Հայաստանը ունէր իր դիւանագիտական ներկայացուցչութիւնը Պոլսում եւ զաւթուած Կարսում, իսկ թուրքերը` Երեւանում եւ Ալեքսանդրապոլում: Երեւանում թուրքական ներկայացուցչութիւնը գործել է մինչեւ 1923-ի հոկտեմբեր, իսկ Ալեքսանդրապոլի հիւպատոսութիւնը` մինչեւ 1925 թուականը:

Ահա այսպիսին է պատմութիւնը:

 

 

Նախորդը

Չորրորդ (Եւ Մեզի Համար Ամենակարեւոր) Ճակատը (Դրական Զարգացումի Մը Առթով)

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»ի Փետրուար Գ. Փետրուարեան Ապստամբութեան Անշեղ Ուղին

RelatedPosts

Մեր Օրերի Իրականութիւնն Ու Փետրւարեան Ապստամբութեան Արդիական Գաղափարները
Անդրադարձ

Իրանը Ճնշման Ներքոյ, Բայց` Ոչ Փլուզման Եզրին Ներքին Լարուածութիւն, Արտաքին Ուղղորդում, Վերահսկելի Ճգնաժամ

January 15, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Վերյիշելով…

January 15, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

January 14, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.