
«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին 1-32-րդ հանգրուանի երթի մրցումները տեղի կ՛ունենան այսօր:
Բաւական հետաքրքրական եւ տաք ճակատումի մը ընթացքին, Պորուսիա Տորթմունտ, որուն շարքերուն ընդմէջէն ելոյթ կ՛ունենայ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, պիտի հիւրընկալէ Փորթոն, Պէյրութի ժամանակացոյցով ժամը 20:00-ին:
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Անտըրլեխթ – Օլիմփիաքոս | 20:00 |
| Պորուսիա Տորթմունտ – Փորթօ | 20:00 |
| Միթժիլենտ – Մանչեսթըր Եունայթըտ | 20:00 |
| Ֆիորենթինա – Թոթենհամ | 20:00 |
| Սենթ Էթիեն – Պալ | 20:00 |
| Սեւիլլա – Մոլտը | 20:00 |
| Վիարէալ – Նափոլի | 20:00 |
| Օկզպուրկ – Լիվըրփուլ | 22:05 |
| Կալաթասարայ – Լացիօ Ռոմա | 22:05 |
| Մարսէյ – Աթլեթիքօ Պիլպաօ | 22:05 |
| Շախտիոր Տոնեցք – Շալքէ | 22:05 |
| Սիոն – Պրակա | 22:05 |
| Սփարթա Փրակա – Քրասնոտար | 22:05 |
| Սփորթինկ Լիզպոն – Պայէր Լեւերքուզըն | 22:05 |
| Վալենսիա – Ռափիտ Վիեննա | 22:05 |
ՆՇԵՆՔ, որ 1-32-րդ հանգրուանին գծով նախանցեալ օր տեղի ունեցած Ֆեներպահչէ – Լոքոմոթիւ Մոսկուա մրցումը աւարտեցաւ առաջինին յաղթանակով (2-0):


