Ժել Էլ Տիպի բնակիչներ երէկ կոչ ուղղեցին այսօր երեկոյեան ժամը 6:00-ին համախմբուելու Ժել Էլ Տիպի ջլատուած ու քակուած կամուրջի մուտքին` իբրեւ բողոք կամուրջի վերակառուցման քայլերուն ձգձգումին: Բնակիչները սպառնացին փակել մայրուղին, եթէ դրական անդրադարձ կամ խոստում չստանան պատկան մարմիններէն:
Այս գծով Ժել էլ Տիպի քաղաքապետ Ֆատի Ապու Ժաուտէ յստակացուց, թէ բողոքի քայլին կոչ ուղղած են շրջանի բնակիչները եւ թէ քաղաքապետութիւնը կապ չունի այս շարժումին հետ: